Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի ապրիլի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինն աճել է 3.76 տոկոսով՝ մինչև 29.78 դոլար մեկ բարելի դիմաց:
Brent ապրանքանիշի մայիսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 1,83 տոկոսով՝ մինչև 30.60 դոլար՝ մեկ բարելի դիմաց: