«2018թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատ, ավելացել են Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները: 2018թ. ՀՀ-ում արտադրվել է 7776.9 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ 2017թ. այդ թիվը կազմել էր 7762.9մլն կվտ/ժամ: Սակայն նկատենք, միաժամանակ բավականին նվազել են բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալները:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018թ. բնակչությունը սպառել է 1815.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, մինչդեռ 2017թ. սպառված էլեկտրաէներգիան կազմել էր 1905.7 մլն կվտ/ժամ:
Միաժամանակ, նվազել են արդյունաբերական ձեռնարկությունների սպառած էլեկտրաէներգիայի ծավալները. 2017թ. արդյունաբերական ձեռնարկություններն օգտագործել էին 1440.1 մլն կտվ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ նախորդ տարի այդ թիվը կազմել է 1265.8 կվտ/ժամ:
Ու, վերջապես, բյուջետային կազմակերպությունների սպառած էլեկտրաէներգիայի ծավալները ևս պակասել են. 2017թ. բյուջետային կազմակերպությունները սպառել էին 233.9 մլն կվտ/ժամ, 2018թ.` 211.6 կվտ/ժամ»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: