Կորոնավիրուսի տարածման պատճառով Apple-ը փակում է Չինաստանի սահմաններից դուրս բոլոր խանութները (Apple stores)։ Ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկը հայտարարել է, որ այս քայլն ընկերության ավելի լայն և ուղեժացված արձագանքի մի մասն է: Ըստ նրա՝ Apple խանութները փակ կլինեն առնվազն մինչև մարտի 27-ը:
Արտադրանքների վաճառքից բացի՝ Apple-ի մանրածախ խանութները ծառայում են որպես շփման առաջին կետ այն մարդկանց համար, ովքեր խնդիրներ ունեն իրենց սարքերի հետ: Տուժած հաճախորդները կարող են օգտվել Apple-ի առցանց աջակցության հարթակից:
Խանութների փակումից զատ Apple-ի բոլոր աշխատակիցներին կասվի, որ հնարավորության դեպքում աշխատեն տանից: Ընկերությունում նշել են, որ տուժած աշխատակիցները կվճարվեն սովորականի նման, իսկ ընկերության արձակուրդի կանոնակարգը կընդլայնվի, որպեսզի մարդիկ հնարավորություն ստանան առանց աշխատանք կատարելու ժամանակ տրամադրել Covid-19-ի հետ կապված խնդիրների համար, ինչպիսին սիրելիների մասին հոգ տանելն է:
Թիմ Քուկի հայտարարության մեջ ասված է, որ Apple-ի առցանց խանութը կշարունակի բաց մնալ:
Դա տեղի է ունենում մեկ օր անց այն բանից հետո, երբ Apple-ը հայտարարեց, որ իր ծրագրային ապահովման ամենամյա միջոցառումը չեղյալ կհայտարարվի և փոխարենը կանցկացվի առցանց։ Բացի այդ, Apple-ը 15 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարին օժանդակելու համար՝ նշելով, որ այդ գումարները կօգտագործվեն վարակվածներին օգնելու և համաճարակի տնտեսական ու հասարակական հետևանքները նվազեցնելու համար:
Ամբողջ աշխարհով խանութներ փակելու մասին հայտարարելուց հետո Քուկն ասաց, որ Չինաստանում բոլոր խանութներն այժմ կվերաբացվեն: Չինաստանում բոլոր խանութները փակվել էին փետրվարի սկզբին, քանի որ կորոնավիրուսն արագորեն տարածվում էր ամբողջ երկրով:
Քուկն ասաց, որ ընկերությունը սովորել է Չինաստանում խանութները փակելու և այլ նախազգուշական միջոցներ ձեռնարկելու փորձից, և որ այժմ դրանք կկիրառվեն ամբողջ աշխարհում: