«Արմենպրեսսի» հաղորդմամբ՝ եվրոպական և ամերիկյան ինդեքսները նվազել են։ ԱՄՆ ֆոնդային բորսաների մարտի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 9.99%-ով և կազմել 21200.62 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 9.51%-ով և կազմել 2480.64 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 9.43%-ով և կազմել 7201.80 կետ:
Եվրոպական ֆոնդային բորսաների մարտի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 12.24%-ով և կազմել 9161.13 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 12.28%-ով և կազմել 4044.26 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 10.87%-ով և կազմել 5237.48 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 11.03%-ով և կազմել 966.40 կետ: