2020-03-12

Starbucks-ի պատմությունը

Հեղինակ՝   Արտյոմ Աշիգով

Starbucks-ն աշխարհի ամենամեծ սրճարանային ցանցն ունեցող ամերիկյան ընկերություն է։ Starbucks-ի առևտրային ցանցում ներառված են ավելի քան 29 հազար սրճարաններ աշխարհի 75 երկրներում։

 

Ինչպես է ամեն ինչ սկսվել

Starbucks-ի պատմությունը սկսվել է դեռևս 1971 թվականին։ Պատմության դասախոս Զև Զիգլը, անգլերենի դասախոս Ջերրի Բոլդուինը և գրող Գորդոն Բոուկերը որոշեցին բացել փոքրիկ բիզնես՝ խանութ, որտեղ վաճառվելու էին սուրճի հատիկներ, ինչպես նաև տարատեսակ հարմարանքներ սուրճը բովելու և եփելու համար։

 

Նրանք բոլորն էլ շատ էին սիրում այդ բուրումնավետ ըմպելիքը, ինչի պատճառով էլ սկսեցին հենց սուրճի վաճառքով զբաղվել։ Մոտ 10 տարի սուրճի խանութի գործերը շատ լավ էին ընթանում, իսկ 1980-ականներին նրանց բիզնեսը սկսեց փոփոխությունների ենթարկվել։

 

 

Հովարդ Շուլցի մուտքը

1980 թվականին Զեվ Զիգլը լքեց բիզնեսը։ Այդ պահին Starbucks-ն իրենից ներկայացնում էր ոչ թե փոքրիկ խանութ, այլ ամբողջ ցանց, որը բաղկացած էր Վաշինգտոնում գտնվող 6 առևտրային կետերից։

 

Հովարդ Շուլցը, որն այժմ Starbucks ընկերության առանցքային մարդկանցից է, 1981 թվականին եղել է Hammarplast ընկերության ներկայացուցիչը։ Hammarplast ընկերության գործունեության ուղղություններից մեկը  պլաստիկ թերմոսների արտադրությունն էր։ Եվ հենց այդ թերմոսներն էին հաճախ գնում Starbucks-ի հիմնադիրները իրենց գործում օգտագործելու համար։ Հովարդ Շուլցը հետաքրքրվեց Starbucks-ի գործունեությամբ և սկսեց ամեն կերպ աջակցել նրանց բիզնեսին։

 

Արդեն մեկ տարի անց նա գլխավորեց Starbucks-ի մարքեթինգի բաժինը։ Շատ կարճ ժամանակ աշխատելուց հետո նա մեկնեց Միլան, որտեղ անցկացվում էր սպասքի ցուցահանդես հասարակական սննդի օբյեկտների համար։ Հովարդն այնտեղ ներկայացնում էր Starbucks ընկերությունը։ Ցուցահանդեսի ընթացքում նա իմացավ էսպրեսսո սուրճի պատրաստման ավանդույթների մասին, ինչն էլ նրա մոտ ավելի շատ հետաքրքրություն առաջացրեց սուրճի գործի նկատմամբ։ Շարունակելով ուսումնասիրել սուրճի պատրաստման իտալական մշակույթը՝ Շուլցը այցելեց նաև Վերոնա քաղաքը, որտեղից էլ բերեց շատ հայտնի սուրճերից մեկի՝ լատտեի պատրաստման բաղադրատոմսը։

 

ԱՄՆ վերադառնալուց Շուլցի մտքում նոր գաղափար փայլատակեց։ Նա ուզում էր ստեղծել այնպիսի վայրեր, որտեղ հավաքվելու էին բացառապես սուրճի սիրահարները, ովքեր հաճույք էին ստանալու հարմարավետ մթնոլորտում սուրճը վայելելուց։ Այդ գաղափարի իրագործումը նա նախագծում էր մի քանի տարի՝ անընդհատ կատարելագործելով և շտկելով փոքրիկ դետալները։

 

Նոր հայեցակարգի կիրառումը

Ջերրի Բոլդուինը, ով այն ժամանակ դեռևս գլխավորում էր Starbucks խանութների ցանցը, որոշակի պատճառներով չէր ցանկանում մտնել ռեստորանային բիզնես, սակայն Հովարդի գաղափարը նրան շատ դուր եկավ։ Այդպես Starbucks-ի խանութներից մեկի տարածքում ստեղծվեց առաջին էսպրեսսո-բարը։ Ձեռներեցներին շատ էր հետաքրքրում, թե դրանից ինչ կստացվի։ Starbucks ցանցը շարունակում էր զարգանալ, և երբ Սիեթլում բացվեց առաջին խանութ-սրճարանը, այն կտրուկ մեծ ճանաչում նվաճեց սուրճի սիրահարների շրջանում։ Արդեն մի քանի տարի անց հաճախորդների ամենօրյա քանակը տպավորիչ էր, իսկ վաճառքի ծավալները մի քանի անգամ ավելի բարձր էին, քան Starbucks-ի մնացած խանութներինը միասին վերցրած։

 

1987 թվականին խանութներից ցանցի կառավարման իրավունքը հիմանդիրներից անցավ Սիեթլի ներդրողներին։ Գործարքի գինը 3,7 միլիոն էր։ Հովարդ Շուլցը իր բանակցելու տաղանդը կիրառելով՝ կարողացավ համոզել ներդրողներին այդքան վճարել՝ խոստանալով, որ մոտակա 5 տարիների ընթացքում ցանցն իր մեջ կներառի առնվազն 125 առևտրային կետեր։ Խանութները, որոնք մինչ այդ զբաղվում էին միայն սուրճի հատիկների վաճառքով, վերափոխվեցին սրճարանների։ Starbucks-ի լոգոն նույնպես կերպարանափոխվեց։

 

Այնուհետև Starbucks-ի զարգացումը կտրուկ սկսեց արագանալ։ Նոր սրճարաններ սկսեցին ի հայտ գալ Չիկագոյում, Պորտլենդում, Վանկուվերում և այլ քաղաքներում։ 1990-ականների սկզբներին ընկերությունը որոշ փոփոխություններ կրեց։ Բացվեցին Starbucks-ի կողմից թողարկվող արտադրանքի խանութներ օդանավակայաններում, նվաճվեց Կալիֆորնիան, իսկ ընկերությունը դարձավ հրապարակային՝ դուրս գալով ֆոնդային շուկա։

 

1997 թվականին Starbucks-ի սրճարանների թիվը արդեն տասն անգամ ավելի էր 1990 թվականի նկատմամբ։ Սրճարանն այցելելու հնարավորություն կար ոչ միայն Ամերիկայում, այլև արդեն Ճապոնիայում և Սինգապուրում։

 

 

Գործունեության ընդլայնումը

Որոշ ժամանակ անց բիզնեսի սեփականատերերին պարզ դարձավ, որ արդեն ժամանակն է  ընդլայնել իրենց գործունեությունը և դուրս գալ սննդի հասարակական վայրերում սուրճի իրացման սահմաններից։ Այդ ժամանակ էլ պայմանագիր կնքվեց United Airlines-ի հետ, ինչի արդյունքում Starbucks-ի սուրճերը սկսեցին վաճառվել ինքնաթիռներում։ Սկսվեց համագործակցությունը էլիտար սուրճի արտադրող Tazo Tea Company ընկերության հետ։

 

Բացի դրանից Starbucks-ը սկսեց նաև նվաճել համացանցը, որի առաջին քայլը առցանց տարբերակով իրենց արտադրության ապրանքները պատվիրելու հնարավորությունն էր։ Dreyer ընկերության հետ համագործակցությունն էլ Starbucks-ին թույլ տվեց արտադրել սրճային պաղպաղակներ, իսկ աղացած սուրճ և սուրճի հատիկներ արդեն հնարավոր էր ձեռք բերել Walmart խանութների ցանցում։

 

Ինչպես հայտնի է, ամենալավ գովազդը բերանացի գովազդն է։ Starbucks-ն իր հաջողության համար գերազանցապես պարտական է գովազդի հենց այդ տեսակին։ 2004 թվականին Starbucks-ի սրճարանների թիվը հասավ 1344-ի, որը ռեկորդային էր այդ տարիներին։ Starbucks-ի սրճարաններ հայտնվեցին Բուլղարիայում, Չիլիում, Հունգարիայում, Ռումինիայում, Բահրեյնում և Կանադայում։ Այժմ սրճարանների թիվը գերազանցել է 29 հազարը։

 

Գլխավորը շփումն է

Ինչպես ասում էր Starbucks-ի գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Շուլցը, չնայած որ սուրճը Starbucks-ի հիմնական ապրանքատեսակն է, հիմնական շեշտը չի դրվում դրա վրա։ Հաճախորդները տվյալ վայրը արժևորում են հարմարավետ պայմաններում այլ մարդկանց հետ շփվելու հիանալի հնարավորության համար, կլինի դա ընկերական հանդիպում, թե աշխատանքային բանակցություններ։

 

 

Starbucks այցելելու հիմնական պատճառը հայտնաբերելու համար ընկերությունում իրականացվել են մարքեթինգային հետազոտություններ։ Պարզվեց, որ համեղ սուրճի առկայությունը ամենևին էլ առաջին տեղում չէր, չնայած որ այդ պատասխանը 5 ամենատարածվածներից մեկն էր։ Հաճախորդները առաջին տեղում ընտրեցին հենց սոցիալական գործոնը՝ հաճելի մթնոլորտում ժամանակ անցկացնելու հնարավորությունը։ Starbucks-ը միշտ տրամադրել և այժմ էլ շատ ժամանակ է տրամադրում սրճարաններում հաճելի մթնոլորտի ստեղծման համար։ Որպեսզի հաճախորդներն իրենց հարմարավետ զգան, նրանց համար ստեղծվել են առավելագույն լավ պայմաններ՝ հարմարավետ կահույք, հաճելի ինտերիեր, անվճար մուտք համացանց։

 

Starbucks-ի սրճարանները հաճախորդների սերը գրավեցին ոչ միայն որպես վայր հանգստի համար, այլ նաև վայր աշխատելու համար։ Այդտեղ հաճախ են իրականացվում գործնական հանդիպումներ։ Այդ պատճառով էլ Հովարդ Շուլցը Starbucks-ն անվանում է ինչ-որ բան, որը գտնվում է տան և աշխատանքի միջև։

 

Շուլցը հպարտությամբ նշում է․ «Մենք մեր առջև նպատակ ենք դնում ոչ միայն հաճախորդներին կերակրել։ Մեր նպատակն է հասնել նրան, որ մեր հաճախորդները իրենց հոգեպես հարմարավետ զգան Starbucks-ի ներսում»։

 

«Անվանական բաժակներ»

Starbucks-ը առաջին ընկերություններից էր, որը սկսեց օգտագործել հաճախորդների անունները վաճառքի ծավալները մեծացնելու համար։ Բաժակների վրա մարդկանց անունները գրելու և դրանք բարձրաձայն արտասանելու գաղափարը շատ պարզ էր, սակայն հանճարեղ։ Այդպիսի անհատական մոտեցումը շատ է գրավում հաճախորդներին և հատուկ համակրանք է առաջացնում բրենդի նկատմամբ։ Այդ գաղափարը դարձավ նրանցից մեկը, որի շնորհիվ Starbucks-ը տարբերվում էր մնացած սրճարաններից։

 

Լուսավոր տարածք

Starbucks-ի յուրաքանչյուր սրճարան տեղակայված է այնպես, որ դրա դռները և պատուհանները նայում են դեպի արևելք կամ հարավ։ Եթե տարածքի դիմային մասը նայում է դեպի հյուսիս, Starbucks-ը երբեք այն չի վարձակալի, եթե նույնիսկ այդ տարածքը գտնվում է քաղաքի ամենաբանուկ փողոցներում։ Դա ընկերության հիմնարար սկզբունքներից մեկն է, որից Starbucks-ը երբեք հետ չի կանգնում։

 

Այդպիսի պահանջը հիմնված է այն բանի վրա, որ հաճախորդներին շատ ավելի հաճելի է գտնվել լուսավոր տարածքում, որտեղ առկա է բնական արևային լույս, որը չի կուրացնում աչքերը։

 

«Խորամանկ» մարքեթինգ

Երբ խոսքը գնում է Starbucks-ի մասին, տպավորություն է ստեղծվում, որ այն մի ընկերություն է, որտեղ ամեն ինչ արվում է ոչ թե շահույթի, այլ մարդկանց հարմարավետության համար։ Սակայն որոշակի գովազդային խորամանկություններ և մրցակիցների նկատմամբ առավելությունների ստացման մեխանիզմներ, միևնույնն է, մշակվում են։ Եվ պետք է ասել, որ դրանք բավական արդյունավետ են։ Օրինակ, Starbucks-ն առաջիններից մեկն էր, որտեղ սկսեցին օգտագործվել ստվարաթղթե օղակներ թղթե բաժակների համար, որպեսզի հաճախորդների ձեռքերը չայրվեն։ Դրանք տրամադրվում են անվճար, սակայն կարելի է վճարել ավելի, և ստանալ պոլիուրեթանային արտադրանք Starbucks-ի գեղեցիկ պատկերանշանով։ Այդ տեսակի օղակների արտադրությունը ոչ միայն անմիջապես լրացուցիչ շահույթ ստանալու համար է, այլ նաև իրենից ներկայացնում է գովազդի տեսակ։

 

Թերմոբաժակները, որոնք վաղուց վաճառվում են Starbucks-ի սրճարանների ցանցում, նույնպես որոշակի մարքեթինգային քայլ են։ Հետագայում իր առօրյա կյանքում հաճախորդը այլ խմիչքների դեպքում նույնպես դրանք օգտագործելու է։ Այդպիսով Starbucks-ի լոգոն լինելով բաժակի վրա՝ բերում է բրենդին լրացուցիչ գովազդ։

 

 

 

Երաժշտությունը և թանգարանը

Starbucks-ում մեծ ուշադրություն են դարձնում նաև երաժշտական ձևավորմանը։ Յուրաքանչյուր պահի բոլոր սրճարաններում միաժամանակ հնչում է նույն երաժշտությունը։ Հնարավոր է նաև սրճարանից երաժշտությունների սկավառակներ գնել՝ տանը լսելու համար։ Այսինք Starbucks-ը նաև յուրատեսակ երաժշտական ցանց է, որը ներառում է Starbucks-ի բոլոր սրճարաններն ամբողջ աշխարհում։ Հաճախորդներին դա դուր է գալիս, իսկ նրանք, ովքեր տեղյակ չեն այդ փաստից, էլ ավելի են համակրանքով լցվում բրենդի նկատմամբ։

 

 

Starbucks-ի ամենաառաջին հաստատությունը բացվել է դեռևս 1971 թվականին Սիեթլում, սակայն մինչև այժմ էլ պահել է իր սկզբնական տեսքը։ Այնտեղ ժամանակ առ ժամանակ իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, սակայն ինտերիերը և ձևավորումը երբեք չեն փոխվում։ Այն նույնն է, ինչպիսին և 1971 թվականին։ Շատերը Սիեթլի այդ սրճարանն անվանում են Starbucks-ի թանգարան, չնայած որ այնտեղ չկա ոչ մի թանգարանային ցուցանմուշ։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր