Նավթի համաշխարհային գները մարտի 12-ին նվազում են ավելի քան 4,5 տոկոսով, ինչը կապված Է կորոնավիրուսի ֆոնին Եվրոպայից ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ Վաշինգտոնի որոշման հետ, վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երեւանի ժամանակով 9.07-ի դրությամբ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մայիսյան ֆյուչերսների արժեքն ընկել Է 4,67 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 34,12 դոլար: WTI մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել Է 4,64 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 31,45 դոլար: Արգելքի հայտարարումից հետո նավթի Էժանացումը գերազանցում Էր 5 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: