Քանի դեռ արևմտյան ֆոնդային շուկաները ցնցվում են կորոնավիրուսի պատճառով, մի շարք չինական ընկերությունների բաժնետոմսերի գները մնում են կայուն, իսկ որոշների գներն էլ՝ նույնիսկ բարձրանում։
Մեկ շաբաթվա ընթացքում 10 չինացի միլիարդատերերի կարողությունը ավելացել է ավելի քան 14,5 մլրդ դոլարով։ Ստորև ներկայացված է նրանց ցուցակը․
Չժուն Հուեյ Ցզյուան, Hansoh Pharmaceutical +$2,2 մլրդ
Ցին Ինլին և ընտանիք, Muyuan Foodstuff +$1,9 մլրդ
Լյու Յունհաո և ընտանիք, New Hope Group +$1,8 մլրդ
Ցեն Ցզյունդա, Jiangsu Hengrui +$1,4 մլրդ
Լի Սիթին, Mindray Medical International +$1,3 մլրդ
Սյույ Խան, Mindray Medical International +$1,3 մլրդ
Սուն Պյաոյան, Jiangsu Hengrui +$1,3 մլրդ
Խե Սյանցզյան, Midea Group +$1,2 մլրդ
Մա Խուատեն, Tencent +$1,1 մլրդ
Չեն Բան, Aier Eye Hospital Group +$1 մլրդ
Պետք է նշել, որ վերը նշված չինացի ձեռներեցներից ավելի քան կեսը (վեցը) կապված է առողջապահական ոլորտի հետ առնչվող ընկերությունների հետ։