Մարտի 5-ին Եվրոպայի խոշորագույն տարածաշրջանային ավիափոխադրող բրիտանական Flybe ավիաընկերությունը հայտնել է սնանկացման մասին, երբ կառավարությունը հրաժարվել է ընկերությանը 100 միլիոն ֆունտ վարկ տրամադրել, գրում է BBC News-ը:
Flybe-ի բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել, որի պատճառը կորոնավիրուսի համաճարակն է։
Կառավարությունը համաձայնվել էր քննարկել նաև յուրաքանչյուր ուղևորի համար վճարվող հարկը իջեցնելու հարցը։ Նախատեսվում էր նվազեցնել այն 13 ֆունտ ստերլինգից մինչև 6,5 ֆունտ ստերլինգ։ Սակայն այս առաջարկն էլ մերժվեց։
Ընկերության կողմից տարածված մամլո հաղորդագրության մեջ փոխադրողը հորդորել է արդեն իսկ ձեռք բերված տոմսերով ուղևորներին չգալ օդանավակայաններ: Ընկերությունն ունի 2 հազար աշխատակից, որոնք կարող են զրկվել աշխատանքից: