Ըստ ՀՀ Վիճակգրական Կոմիտեի՝ սպառողական շուկայում վերջին մեկ տարվա ընթացքում՝ 2020 թ. փետրվարը 2019 թ. փետրվարի նկատմամբ արձանագրվել է 0.5% գնանկում, իսկ վերջին մեկ ամսվա՝ 2020 թ. փետրվարը հունվարի համեմատությամբ գնանկումը 0.2%-ի չափով է:
2020թ. փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.1%, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 0.8% գնանկում է արձանագրվել: Գնանկմանը մեծապես նպաստել են կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբի 4.4% և մսամթերքի 1.1% գնանկումը:
Էական գնանկում է արձանագրվել նաև շաքարավազի շուկայում, մասնավորապես, վերջին մեկ տարվա ընթացքում շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 13.2% գնանկում:
Ոչ պարենային ապրանքների գները մեկ տարվա ընթացքում աճել են 1.9%-ով, առանձին բենզինի գծով արձանագրվել է 0.8% գնաճ, իսկ դիզելային վառելիքի գծով արձանագրվել է 1.6% գնանկում: