Հայկական Ծրագրեր ընկերությունն իր տարեկան, թվով 33-րդ ժողովում ամփոփել է 2019 թվականի գործունեությունը: Հայկական Ծրագրերը Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարող ընկերությունների շարքում է, ունի 180 աշխատակից, որոնցից 11-ը գիտությունների թեկնածուներ են։
2019 թվականին ընկերության շրջանառությունը կազմել է 2 մլրդ 992 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 10,6%-ով։ Նույն ժամանակահատվածում ընկերությունը պետական բյուջե է մուծել 1 մլրդ 80 մլն դրամ հարկ՝ նախորդ տարվա համեմատ 13,1 %-ով ավելի։
Ընկերության գործունեության մասին՝ այստեղ։
Նյութի սկզբնաղբյուրը Հայկական Ծրագրեր ընկերության պաշտոնական կայք-էջ։