«Համակարգ» տնտեսական վերլուծական-տեղեկատվական կենտրոնում տեղի է ունեցել «Հարկաբյուջետային քաղաքականության էվոլյուցիան ՀՀ-ում» թեմայով քննարկում տնտեսագետ, «3A partners» ընկերության հիմնադիր Արամ Աշուղյանի հետ։
Քննարկման ընթացքում բանախոսն անդրադարձել է հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին, հարկային վարչարարության էվոլյուցիային, բիզնես դաշտի վրա հարկման տարբեր ռեժիմների ազդեցությանը, հաշվապահական հաշվառմանը և հարկային քաղաքականության ասպեկտներին, ինչպես նաև տնտեսվարողների կողմից ՀԴՄ կտրոնների չտրամադրման պատճառներին։