2018թ․ թավշյա հեղափոխության արդյունքում քաղաքական ռեժիմի փոփոխությունը Հայաստանում սկզբունքորեն նոր քաղաքական-տնտեսական իրավիճակ ձևավորեց։ Առաջացած իրավիճակն այնքան աննախադեպ է, որ հասարակության և պետության առաջ հայտնված խնդիրները դժվար նկարագրվող են։
Միակ շոշափելի արդյունքն այն է, որ խոշոր կապիտալի սեփականատերերը կորցրին պետության ղեկավարման լծակները և երկրում ազատ ընտրություններ անցկացնելու հնարավորություն առաջացավ։
Նոր իրավիճակի մյուս բոլոր հանգամանքները դեռևս պետք է ըմբռնել և իրատեսորեն գնահատել։
Կասկած չի հարուցում, սակայն, որ այդ հանգամանքները Հայաստանի պետական ինստիտուտների զարգացման և իրական իրավակարգի կայացման համար հիմնարար նշանակություն ունեն։
Հայաստանի նոր իշխանություններն ազատական բարեփոխումների ուղին բռնեցին։ Սակայն կառավարության և տնտեսվարողների միջև պարբերաբար առաջացող ճգնաժամերը, ինչպես նաև կառավարության ֆինանսավարկային քաղաքականությունը, վկայում են, որ բարեփոխումների խորությունը և յուրահատկությունները բավարար գիտակցված չեն։
Մենք կարծում ենք, այդ իրավիճակի պատճառը նաև ազատական գաղափարախոսության
բացակայությունն է։
Մենք համոզված ենք, որ Հայաստանում ձևավորված իրավիճակը, հասարակության գիտակցության մեջ ազատական-ժողովրդավարական պետության մասին խորը գիտելիքներ և ազատական գաղափարներ ներդնելու հնարավորություն է բացել։
Մենք կարծում ենք, որ ազատական գաղափարախոսության արմատավորմանը խոչընդոտող հիմնական պատճառները խորհրդային, կոմունիստական գաղափարախոսության ժառանգությունն է և էթնո-քաղաքական առասպելաբանությունը։
Ժամանակակից Հայաստանում ազատական քաղաքատնտեսական հարթակի ձևավորման անհրաժեշտությունը դարձավ «Համակարգ» վերլուծական-տեղեկատվական կենտրոնի և hamakarg.am
կայքի հիմնադրման հիմնական պատճառը։
Մենք նպատակ ենք դրել հայ հասարակության համար հետևյալ թեմաներով քննարկումների հնարավորություն ստեղծել․
– ազատական հասարակության և ազատական տնտեսության արժեքների միասնությունը
– ազատական-շուկայական տնտեսության լայն հնարավորությունների լուսաբանումը
– ազատ տնտեսությունը և պետության դերը
– տնտեսության կառուցվածքը և վիճակը:
Մենք ողջունում ենք Հայաստանի հասարակության իրավագիտակցությանն աջակցող բոլոր նման նախաձեռնությունները։
Բոլոր ազատական ուժերին հրավիրում ենք համագործակցության։
Երկխոսությունն ազատական մշակույթի անբաժան մասն է, նրա գոյության միակ ձևը։