ՀՀ վիճակագրական կոմիտեի` ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ տվյալների ամփոփման համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020թ. հունվար ամսին 2019թ. հունվարի նկատմամբ կազմել է 8․9 տոկոս: Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները. ծառայությունների ոլորտ՝ 13․2 տոկոս, շինարարության ոլորտ՝ 7․7 տոկոս, արդյունաբերության ոլորտ`13․4 տոկոս և առևտրի շրջանառության ոլորտ՝ 10․3 տոկոս:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 2020թ․ հունվարին արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 8․2 տոկոսով, ընդ որում՝ արտահանումն աճել է 20․4, իսկ ներմուծումը` 2․2 տոկոսով: