Չինաստանի զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեի կուսակցական քարտուղար Ցին Լյանը գնահատել է կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունը երկրի տնտեսական զարգացման վրա: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գրոծակալությունը:
Ըստ Լյանի, կորոնավիրուսի ազդեցությունը ՉԺՀ տնտեսության վրա կարճաժամկետ կլինի: Բացի այդ, համաճարակը երկարաժամկետ հեռանկարում էլ չի ազդի ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա:
Լյանը նշել է, որ կառավարությունն ունի ռեսուրսներ և պայմաններ, որպեսզի ապահովի պետության կայուն սոցիալական և տնտեսական զարգացումը:Այնուամենայնիվ, կուսակցական քարտուղարը խոստովանել է, որ համաճարակը բավականին ուժեղ հարված է հասցրել Չինաստանի տնտեսությանը:
Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան ասել էր, որ կորոնավիրուսի բռնկումը 2020 թվականի առաջին եռամսյակում կդանդաղեցնի Չինաստանի տնտեսության աճը, բայց ամբողջ տարվա ընթացքում ՀՆԱ-ի աճը քիչ կնվազի: ԱՄՀ ղեկավարն ասել էր, որ «սա կոշտ հիշեցում է այն մասին, թե ինչպես կարող է փխրուն տնտեսական վերականգնման վրա սպառնալ չնախատեսված հանգամանքները»:
Աղբյուրն՝ այստեղ։