Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի մամուլի հաղորդագրության՝ նախնական տվյալներով 2019 թ․ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալը կազմել է 6 տրիլիոն 551 մլրդ 850 մլն դրամ (մոտ 13 մլրդ 637 մլն ԱՄՆ դոլար) և գրանցվել է 7.6 % տնտեսական աճ։
Տնտեսական աճին տնտեսության ճյուղերը նպաստել են հետևյալ համամասնությամբ․ արդյունաբերությունը՝ 1.86 տոկոսային կետով, շինարարությունը՝ 0.27 տոկոսային կետով, առևտուր և ծառայությունը 5.31 տոկոսային կետով, իսկ գյուղատնտեսության նպաստումը բացասկան է՝ – 0.54 տոկոսային կետ։
Նախորդ տարվա համեմատ ամենաբարձր աճը գրանցել են արդյունաբերությունն ու առևտուր և ծառայությունը՝ համապատասխանաբար 10․2 և 10․1 տոկոս, շինարարությունն աճել է 4.2 տոկոսով, իսկ գյուղատնտեսությունը՝ նվազել 4 տոկոսով։
Հանքարդյունաբերությունն աճել է 21.3 տոկոսով, մշակող արդյունաբերությունը՝ 12 տոկոսով, կացության և հանրային սննդի կազմակերպումը՝ 27․2 տոկոսով, մանրածախ և մեծածախ առևտուրը՝ 9.3, տեղեկատվություն և կապը՝ 11․1, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը՝ 22 տոկոսով։
2019 թ․ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 2 211 819 դրամ կամ 4604 ԱՄՆ դոլար։