Այսօր Ազգային ժողովում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին որոշման նախագիծը: Նա հիշեցրեց, որ կառավարության ծրագրում ամրագրված է՝ մինչև 2023թ. վերացնել ծայրահեղ աղքատությունը և նվազեցնել աղքատությունը։
Փոխնախարարը նշեց, որ ծայրահեղ աղքատությունն ըստ Վիճպետկոմի հրապարակած տեղեկատվությամբ կազմում է 2018թ. մեկ տոկոս, որը կազմում է 30 հազար մարդ, իսկ աղքատությունը՝ 23,5 տոկոս: 2017թ. համեմատ մեկ-երկու տոկոս նվազում կա: «Այս միտումը կարծում ենք, որ կշարունակվի»,-ասաց նա:
Աղբյուրն՝ այստեղ։