Հայաստանից արտահանման ծավալը 2019 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 2 մլրդ 640 մլն 275.1 հազ դոլար՝ նախորդ տարվա համեմատ ավելանելով 9.4 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են փաստում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Ընդ որում դեպի ԵԱՏՄ երկրների արտահանման ծավալը կազմել է 760 մլն 894.5 հազ դոլար՝ նախորդ տարվա 688 մլն 473.6 հազ դոլարի նկատմամբ ավելանալով 10.5 տոկոսով: ԱՊՀ այլ երկրներ արտահանումը կազմել է 39 մլն 538.2 հազ դոլար, որը 2018-ի համեմատ ավել է 29.4 տոկոսով:
Հայաստանից ԵՄ երկրներ արտահանումը 2019 թվականին կազմել է 583 մլն 170.7 հազ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակի 683 մլն 409.2 հազ դրամի նկատմամբ նվազելով 14.7 տոկոս:
Հայաստան ներմուծման ծավալը 2019 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 5 մլրդ 513 մլն 798.5 հազ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճելով 10.8 տոկոսով: