Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 107.8%։ Այն ամենաբարձրն է ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից:
- Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 9%-ով,
- Շինարարության ծավալն ավելացել է 4.6%-ով,
- Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 4.2%-ով,
- Առևտրի շրջանառությունն ավելացել է 8.9%-ով,
- Ծառայությունների ծավալն աճել է 15%-ով:
Ներմուծման աճը կազմել է 10.8%, իսկ արտահանման ծավալն ավելացել է 9.4%-ով: