ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից 2019 թ. հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը։ Հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որի մուտքերը 2019 թվականին կազմել են ավելի քան 57 մլրդ դրամ:
Երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ ավելի քան 51 մլրդ դրամ մուտքերով: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին հաջորդում է «Գազպրոմ Արմենիա»-ն, որի ընդհանուր մուտքերը կազմել են ավելի քան 43 մլրդ դրամ: Հնգյակը եզրափակում են «Իտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը՝ ավելի քան 19 մլրդ դրամով և «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն՝ ավելի քան 16,4 մլրդ դրամով:
Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են «Ֆլեշ»-ը, «ՍիփիԷս Օիլ»-ը, «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն, «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը, «Վեոն Արմենիա»-ն:
Ամբողջական ցուցակը հասանելի է հետևյալ հղումով։