«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի հրապարակած Կոռուպցիայի ընկալման համաթվի 2019-ի արդյունքների համաձայն՝ Հայաստանի համաթիվը նախորդ 35-ից բարձրացել է 42-ի, ինչի արդյունքում 180 երկրների շարքում Հայաստանի դիրքը բարելավվել է 28 հորիզոնականով՝ 105-րդ տեղից բարձրանալով 77-րդ տեղը։
Հարևան երկրներից Վրաստանը զբաղեցրել է 44-րդ տեղը (նախորդ տարի՝ 41-րդ), Ադրբեջանը՝ 126-րդ տեղը (նախորդ տարի՝ 152-րդ), Իրանը՝ 146-րդ տեղը (նախորդ տարի՝ 138-րդ), Թուրքիան՝ 91-րդ տեղը (նախորդ տարի՝ 78-րդ)։