Միջազգային հարաբերություններում յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը

Հունվարի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Մայքըլ Պոմպեոն կոլումբիական Caracol TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ նահանգները համաշխարհային հանրության հետ համատեղ աշխատում է Վենեսուելայում իշխանափոխության իրականացման ուղղությամբ: Պետքարտուղարի խոսքով` ամերիկյան ռազմավարությունը գործուն է եւ այն փոփոխել չի պահանջվում:

 

Հունվարի 21-ին Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան էլ հայտարարեց, թե ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը «հերթական անգամ ապացուցեցին, որ Միացյալ նահանգները երբեք չի հրաժարվել անկախ պետությունների գործերին միջամտության մարտավարությունից եւ վարչակարգերի փոփոխության քաղաքականությունից… Ահա եւ ձեզ, ընկերներ, միջազգային իրավունք` Վաշինգտոնի կատարմամբ»: Սա ասում է այն երկրի ներկայացուցիչը, ում մեղադրում են Ղրիմի «խաղաղ զավթման» համար:

 

Այնպես է ստացվում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկը մեղադրում է մյուսին` այլ պետությունների ներքին գործերին միջամտելու մասով միջազգային իրավունքի խախտման մեջ: Ղրիմի հետ կապված` եղավ հակառակ մեղադրանքը: Բայց այստեղ հարց է ծագում` եթե ուրիշների գործերին միջամտությունն իրականացվում է խաղաղ ճանապարհով, արդյո՞ք դա միջազգային իրավունքի խախտում է: Այս հարցն ինքնանպատակ չէ, քանի որ դրա պատասխանից են կախված ներկայումս աշխարհում տեղի ունեցող գործընթացների շատ գնահատականներ: Անցած տասնամյակների ընթացքում միջազգային իրավունքի ոլորտում զգալի փոփոխություններ են եղել: Պետությունների փոխադարձ հարաբերություններում առանցքային սկզբունքների առաջացման արշալույսին ինքնիշխան պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը կապակցված էր բացարձակ պետական ինքնիշխանության եւ այդ ինքնիշխանությունն ու պետության սահմանները պաշտպանելու համար ուժի կիրառման իրավունքի հասկացության հետ: Բուն պետությունների կողմից իրենց ներքին կյանքը կարգավորելու ուղղությամբ որեւէ միջազգային պարտավորություն չէր եղել: Վերջին հանգամանքը չափազանց կարեւոր է ինչպես միջազգային հարաբերությունների մեկնաբանման, այնպես էլ քաղաքական իրադարձությունների գնահատման համար:

 

Կատարված պնդումները պարզաբանելու համար հակիրճ հիշեցնենք միջազգային հարաբերությունների սկզբունքների հանրահայտ ծագումնաբանությունը՝ սկզբունքներ, որոնց վրա մինչեւ օրս խարսխված է միջազգային կարգը: Խոսքը, բնականաբար, Վեստֆալյան հաշտության մասին է: Վեստֆալյան հաշտությունը նշանակում է խաղաղության երկու պայմանագիր` Մյունսթերյան եւ Օսնաբրյուկյան համաձայնագրերը, որոնք, համապատասխանաբար, ստորագրվել են 1648 թվականի մայիսի 15-ին եւ հոկտեմբերի 24-ին: Դրանցով ավարտվեց երեսնամյա պատերազմը Սրբազան Հռոմեական կայսրությունում: Վեստֆալյան հաշտությունը դրեց Եվրոպայում պետական ինքնիշխանության հայեցակարգի վրա հիմնված նոր կարգի սկիզբը: Ազգային պետությունների համակարգը սկսել է ձեւավորվել Վեստֆալյան հաշտությունից (1648) հետո, որը միջազգային պայմանագրերում ամրագրել է Եվրոպայում նոր աշխարհակարգի միջազգային-իրավական դրույթները` պետության տարածքում պետական իշխանության տիրապետություն, անկախություն եւ ինքնուրույնություն (ինքնիշխանություն), տարածքի ամբողջականության ու անձեռնմխելիության ապահովում:

 

Աշխարհակարգի այդ կոնցեպցիայում առավել կարեւոր հանգամանքն այն էր, որ Վեստֆալյան համակարգը ոչ թե արգելում, այլ թույլատրում էր պատերազմները, այդ թվում` ագրեսիվ-հարձակողական պատերազմները, որոնց սկիզբն ու վարումը այդ համակարգը ճանաչում էր որպես ինքնիշխան պետության օրինական իրավունք: Հետեւաբար` Վեստֆալյան համակարգը չի խոչընդոտել, այլ, ըստ էության, նպաստել է միջազգային իրավունքում ուժեղի իրավունքի ամրագրմանը: Բացի դրանից, Վեստֆալյան համակարգը միջազգային իրավունքում սահմանել է ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը` հետեւելով  Ժան Բոդենի (1530-1596) կողմից ձեւակերպված նորմատիվային դրույթին. «Սուվերենությունը հպատակների ու քաղաքացիների նկատմամբ պետության բացարձակ եւ մշտական իշխանությունն է»: Այսինքն` ոչ ոքի իրավունք չէր տրված թելադրել առանձին պետությանը, թե ինչպես վարվել իր ժողովրդի եւ այլ պետությունների հետ:

 

Նույնիսկ XVIII դարում իրավական պետությունների առաջացումը չհանգեցրեց Վեստֆալյան սկզբունքների վերանայմանը: Պետությունների իրավունքների հանդեպ նման մոտեցումը թանկ արժեցավ Եվրոպային: Պետությունների միջեւ տարբեր փոխդասավորության պատերազմները չէին դադարում: Դա ստիպեց վերանայել պետությունների իրավունքների նկատմամբ այդ մոտեցումը: Մասնավորապես` այդ մոդիֆիկացիան փլուզվեց 1914-18 թթ. Առաջին համաշխարհային պատերազմով, որից հետո առաջացավ նույն Վեստֆալյան սկզբունքների վրա հիմնված` աշխարհի նոր ձեւափոխությունը: Սակայն պատմության մեջ առաջին անգամ լուրջ փորձ արվեց ստեղծելու Եվրոպայում խաղաղության եւ անվտանգության համար պատասխանատվություն կրող միջազգային մի ունիվերսալ կազմակերպություն (փույթ չէ, թե եվրոպական մայրցամաքի մակարդակով)` Ազգերի լիգա:

 

Երկրորդ համաշխարհային պատերազմը ռազմական գործողությունների մեջ ներքաշել էր նաեւ այն երկրները, որոնք Վեստֆալյան հաշտության մաս չէին: Այդ ահասարսուռ պատերազմը համաշխարհային պատմության մեջ ստեղծեց միջազգային հարաբերությունների Վեստֆալյան համակարգի վերջին ձեւափոխությունը` Յալթա-Պոտսդամյան աշխարհակարգը, որը միաժամանակ նրա ծաղկումն ու նրա մայրամուտի սկիզբն էր` որպես միավորված ազգային ինքնիշխանությունների միջազգային համակարգ: Ստեղծվել էին միջազգային ինստիտուտներ. 1945 թվականին` Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ), 1975 թվականին` Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհուրդը (ԵԱՀԽ), ինչպես նաեւ ՆԱՏՕ-ն (1949թ.):

 

Բայց իսկական հարվածը Վեստֆալյան համակարգը ստացավ այն ժամանակ, երբ աշխարհակարգի սկզբունքների շարք մտցվեց պետության «միջազգային պարտավորություն» հասկացությունը: Փաստորեն անցած հարյուրամյակի վերջին երրորդ տասնամյակում իրադրությունը կտրուկ փոխվեց, որովհետեւ միջազգային պայմանագրերում պետությունները պարտավորվեցին հարգել մարդու րավունքները, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ միջազգային վեճերի խաղաղ լուծման սկզբունքը:

 

Հասկանալի է, որ այդպիսի իրավիճակներում նեղացվում էր այլ պետությունների դեմ ուժ կիրառելու իրավունքը եւ, ընդհակառակն, ընդլայնվում էր միմյանց պահանջներ ներկայացնելու՝ պետությունների իրավունքը: Հելսինկիի 1975 թվականին Եզրափակիչ ակտում ամրագրված 10 սկզբունքները կաթվածահար արեցին ինքնիշխան պետությունների որոշ իրավունքներ եւ, հակառակը, ընդլայնեցին մյուսները: Ստանձնած պարտավորությունների պահպանմանն ուղղված՝ ինքնիշխան պետությունների տնտեսական եւ ռազմական հարկադրման մասով որոշումներ կայացնելու՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տրված իրավունքը բոլորովին հարցականի տակ դրեց վերսալյան սկզբունքների գործունակությունը:

 

Բայց աշխարհակարգի հիմնախնդիրներն էլ ավելի առաջ շարժվեցին: 80-ականների վերջից 1945 թվականի նմուշի աշխարհակարգի ապամոնտաժումը կարող է վկայել սոսկ այն մասին, որ վերը նշված միջազգային սկզբունքների ու ինստիտուտների վրա հիմնված աշխարհակարգը սպառել է իր կայունացնող ներուժը: Միջազգային ինստիտուտներն իրենք էլ ավելի ու ավելի են կորցնում կարեւորագույն որոշումներ կայացնելու ունակությունները (ԵԱՀԿ, ՆԱՏՕ) կամ կազմալուծվում են (ԵԽ): Իսկ առաջացող հիմնախնդիրների լուծումը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ավելի հաճախ է իրականացվում միջազգային կոալիցիաների կողմից: Ակներեւ է, որ դասական Վեստֆալյան համակարգը ХХI դարասկզբին վերջնականապես անկում կապրի: Ինքնիշխանության ծավալն ավելի շատ է սահմանափակվում ներքին եւ արտաքին գործոններով: Վերջին տասնամյակների ընթացքում ստեղծվել է միջազգային մարդասիրական իրավունք, որն էապես սահմանափակում է պետության իշխանությունը նրա քաղաքացիների նկատմամբ: Արդի միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից մեկը՝ ժողովուրդների ու ազգերի ինքնորոշման իրավունքը, գործնական կիրառության մեջ հաճախ հակասության մեջ է մտնում երկու այլ սկզբունքների՝ պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքի եւ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հետ: Համաշխարհայնացման գործընթացները լղոզում են ազգային ինքնիշխանության հիմքը:

 

Ընդ որում՝ սոցիալական ընդհանրություների փոխգործակցության մեջ միջազգային ասպարեզում նկատելի են երկու հիմնական օրինաչափություններ: Դրանք են՝ համաշխարհայնացումը եւ միջազգային հարաբերությունների հատվածականացումը, միասնական, ամբողջական աշխարհի լինելությունն ու նրա պառակտման բոլոր նոր ձեւերը: Հասկանալի է, որ այդ միտումները լուրջ ռեսուրսներ են ստեղծում միջազգային իրավունքը սեփական հայեցողությամբ գործածելու համար:

 

Այնպես որ, հոդվածի սկզբում նշված պետական գործիչների մեկնաբանություններն ու գնահատականները գործնական իմաստ չունեն: Անվանի Հենրի Քիսինջերը մի անգամ մտավախություններ էր հայտնել, որ գլոբալ փոփոխությունները կարող են վնասել նաեւ Վեստֆալյան սկզբունքներին, ինչը նրան խիստ մտահոգում էր: Եվ իսկապես, ինչո՞վ այժմ կարող են փոխարինել այդ սկզբունքները: Առայժմ դա ոչ ոք չգիտի՝ յուրաքանչյուրը գործում է իր ճշմարտությանը համապատասխան:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր