Ամերիկյան Tesla ավտոարտադրողի կապիտալիզացիան առաջին անգամ հասել է 100 մլրդ դոլար ցուցանիշի, որի պահպանման դեպքում ընկերության ղեկավար Իլոն Մասկը կկարողանա խոշոր պարգևատրման իրավունք ստանալ:
Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, հունվարի 21-ին տեղի ունեցած աճուրդի ավարտին ընկերության կապիտալիզացիան կազմել է 100.1 մլրդ դոլար, իսկ մեկ բաժնետոմսի արժեքը՝ 555.1 դոլար: Հունվարի 22-ին այս ցուցանիշները փոքր-ինչ անկում են գրանցել՝ հասնելով 98.6 մլրդ դոլարի և 547.2 դոլարի՝ համապատասխանաբար:
Գործակալությունը նշում է, որ գործակիցներն աճում են 2019-ի երրորդ եռամսյակում գրանցված եկամտի մասին հաշվետվության ֆոնին, ինչպես նաև Չինաստանում գործարան բացելու պատճառով: Եթե ընկերությունը պահպանի 100 մլրդ դոլարի ցուցանիշն առաջիկա մի քանի ամսվա ընթացքում, Մասկը կկարողանա 346 մլն դոլարի չափով պարգևավճարի հույս ունենալ: 2018-ի մարտին ընկերության բաժնետերերը գործադիր տնօրենի հնարավոր պարգևավճարը պայմանավորել են ավտոարտադրողի ֆինանսական ցուցանիշներով: Խոսքը 10 տարում 12 տրանշի մասին էր: Բոլոր տրանշները ստանալու համար Մասկը պետք է Tesla-ի շուկայական գինը հասցնի 650 մլրդ դոլարի և ավելի շատ եկամուտ բերի, քան Proctеr&Gamble ընկերությունը, որը սպառողական ապրանքների համաշխարհային շուկայի առաջատարներից է:
Աղբյուրն՝ այստեղ։