Ինչպես են սահմանվում աշխատավարձերը․ մաս 1

Փերսի Լ. Գրիվզ (թարգմանությունը “Free Market Economics” գրքից)

 

Ըստ երեւութի, մարդկանց մեծամասնությունը դեռ այսօր էլ կարծում է, թե գները սահմանում են արտադրողներն ու վաճառողները։ Նրանք երեւի նույնաբար կարծում են նաեւ, թե գործատուներն են սահմանում աշխատավարձերի դրույքաչափերը՝ համարելով, թե գործարարները հարստանում են սեփական աշխատողների համար ցածր աշխատավարձ, իսկ արտադրանքի համար՝ բարձր գին սահմանելով։

 

Սա շատերին մտածել է տալիս, թե գործատուներին կարելի է օրենքով կամ արհմիութենական ճնշման ներքո ստիպել բարձրացնել աշխատողների աշխատավարձերն ի հաշիվ բիզնեսի սեփականատերերի։ Այսպիսի դեպքեր արդեն իսկ տեղի են ունեցել, իսկ այժմ ավելի են հաճախակիացել։ Այդուհանդերձ, աշխատավարձերի նման բարձրացումները չեն կարող երկար պահպանվել։ Փորձը ցույց է տալիս, որ օրենքի ուժով կամ արհմիութենական ճնշմամբ անհնարին է բարձրացնել բոլոր աշխատողների աշխատավարձերը։ Ցանկացած օրենք կամ ոչ շուկայական ճնշում, որը կբարձրացնի ոմանց աշխատավարձը, կնվազեցնի դա այլոց համար։

 

Յուրաքանչյուր տնտեսական առաջարկ վերլուծելիս անհրաժեշտ է քննության առնել դրա բոլոր հետեւանքները՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ, ընդ որում՝ ոչ միայն այն մարդկանց համար, որոնց մտադիր են օժանդակել առաջարկի ջատագովները, այլեւ նրանց, ովքեր ստիպված են այդպիսով վճարել դրա համար։ Բոլոր այս անխուսափելի հետեւանքները պետք է համակողմանիորեն կշռադատվեն՝ նախքան ազատ շուկայական գործընթացներում որեւիցե միջամտության վերաբերյալ որոշման կայացումը։

 

Ազատ շուկայում յուրաքանչյուր ոք ազատ է ընդունելու իրեն մատչելի աշխատանքային առաջարկներից ցանկացածը եւ ընտրում է իր տեսանկյունից լավագույնը։ Իսկ երբ յուրաքանչյուրն ազատ լինի դրանում, երբ ոչ ոքի թույլ չտրվի ոտնահարել նույն կերպ վարվելու՝ մյուսի իրավունքը, երբ ոչ ոքի կամ ոչ մի խմբի թույլ չտրվի մյուսներին արգելել ընդունելու աշխատանքային այն առաջարկը, որում պոտենցիալ գործատուների հետ կարող են հասնել փոխադարձաբար գոհացուցիչ համաձայնության, այդ ժամանակ Ոսկե Օրենքը կհաղթանակի։ Ավելի մեծ թվով աշխատավորներ ավելի մեծաքանակ բարիքներ կարտադրեն ուրիշների համար, եւ յուրաքանչյուրն իր հերթին ավելին կստանա իր համար։ Արդյունքում մենք կունենանք արտադրանքի եւ բավարարվածության շարունակական աճ։

 

Անշուշտ, ազատ շուկայական տնտեսության մեջ նույնպես մարդիկ կշարունակեն սխալվել։ Սակայն ազատ շուկայի կանոնները ձգտում են նվազեցնել սխալները՝ առավելագույնս պատժելով սխալվողին։ Կան ու կլինեն մերձավորի օգնության կարիքն ունեցող տարաբախտներ, մինչդեռ սակավաթիվ այդ դեպքերում ազատ շուկան ոչ միայն շահագրգռում է կրոնական կամ մասնավոր բարեգործական կազմակերպություններին, այլեւ տրամադրում միջոցներ, որոնցով դրանք կարող են հոգալ պակաս բախտավորների մասին, եւ վերջիններս, այդպիսով, ծանր բեռ չեն դառնա պետության ուսերին։ Մենք ազատ ենք ի բարին ուղղելու մեր քրիստոնեական գթասրտությունը եւ հոգալու դժբախտության մեջ ընկած մերձավորի մասին։

 

Ցանկացած հասարակության մեջ, մարդկային ցանկացած խմբում լինելու են եւ այնպիսիք, որոնք փորձելու են ուրիշի հաշվին հոգալ իրենց կարիքները։ Կլինեն մարդիկ, որոնք կցանկանան գողանալ, խեղաթյուրել կամ դիմել ուժի։ Խաղաղ եւ արտադրող քաղաքացիներին նմանատիպ հակասոցիալական անհատներից պաշտպանելու համար ավելի քան անհրաժեշտ է ունենալ պետություն։

 

Սպառողներն են սահմանում դրույքաչափերը

 

Ներկայումս լայն տարածում է գտել այն գաղափարը, թե գործատուները շահագործում են աշխատողներին։ Այս մոլորությունը Կառլ Մարքսի օրերից ի վեր ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում։ Մարքսն էր, որ առաջ քաշեց այն միտքը, թե գործատուն գերբանեցնում է իր աշխատողին՝ վճարելով նրան արտադրածի դրամական համարժեքից պակաս եւ սեփականացնելով տարբերությունը։ Այս տեսության համաձայն, հարուստ գործատուներն ավելի են հարստանում, իսկ աղքատ բանվորները՝ հետզհետե աղքատանում։ Կգա մի օր, ասում էր Մարքսը, երբ աշխատողները կկոտրեն այն շղթաները, որոնք կապում են նրանց իրենց գործատուների հետ եւ կստեղծեն սոցիալիստական Ուտոպիա։ Ըստ Մարքսի գաղափարների՝ շուկայական հասարակության մեջ աղքատ բանվորն անօգնական է. նա չունի ոչ մի այլընտրանք, ստիպված է ընդունել իրեն առաջարկվող աշխատավարձը, եւ չկա որեւէ ուրիշ գործատու, որն ավելին առաջարկի նրա ծառայությունների դիմաց։

 

Իհարկե, իրականում սա այդպես չէ։ Հանրային միջամտության բացակայությամբ՝ աշխատողին սովորաբար բաժին է հասնում այն ամբողջը, որ սպառողը պատրաստ է վճարել նրա ներդրման համար։ Կառավարության եւ արհմիությունների միջամտությունն է, հանրային կարծիքի աջակցությամբ, որ չունենալով անգամ օրինական հիմք՝ արգելում է հնարավոր աշխատողներին ձեռք բերել շուկայական այն արժեքները, որոնք կարող էին ապա վերադարձնել հասարակությանն իբրեւ նպաստ։

 

Եթե ներկայումս իսկապես տարածված է այն միտքը, թե արհմիություններն օգնում են բոլոր աշխատողներին, ապա մենք անզոր ենք կանխել շուկայական մրցակցությունը խափանելու նրանց գործողությունները։ Այդուհանդերձ, միջամտությունից զերծ շուկայական տնտեսության մեջ մրցակցությունը ձգտում է տնտեսական յուրաքանչյուր ռեսուրսին՝ ներառյալ աշխատողներին, հատկացնել այն ամենը, ինչ նրանք ներդնում են արտադրություն։ Ուստի, ընդհանուր արտադրության գործում յուրաքանչյուր մասնավոր ներդրմանը սպառողի տված վերջնական գնահատականն է, որ սահմանում է, թե ձեռնարկատերը որքան կարող է վճարել տվյալ ներդրման համար։

 

Աշխատանքի դիմաց վճարվող աշխատավարձերի դեպքում եւս կիրառվում է նույն այն սկզբունքը, որը գործում է հումքի կամ տնտեսական որեւէ այլ ռեսուրսի դիմաց վճարվող գնի դեպքում։ Ազատ շուկայում յուրաքանչյուր գործատու փորձում է վարձել այնքան աշխատող, որքանը շահութաբեր է, եւ դա անում է մինչեւ այն պահը, որից հետո այլեւս շահավետ չէ հավելյալ աշխատողի վարձելը, որովհետեւ այդ դեպքում չի կարողանա վաճառել վերջին աշխատողի արտադրանքը նրան տրվող աշխատավարձին համապատասխան։ Նոր աշխատողի վարձելիս դրույքաչափը հանդես է բերում աճի միտումներ, իսկ ավելի շատ ապրանքներ արտադրելիս դրանց միավորի շուկայական գինը՝ նվազման։ Սա է ազատ եւ անարգել շուկայի անխուսափելի միտումը։

 

Որքան շատ աշխատող վարձես, այնքան կբարձրանա նրանց վճարելիք աշխատավարձերի դրույքաչափը։ Իսկ բարձր դրույքաչափ պետք է վճարել նմանատիպ աշխատանք կատարող բոլորին։ Արտադրելով եւ շուկա հանելով ավելի մեծ ծավալի ապրանք, դրանք հնարավոր է վաճառել միայն ավելի էժան։ Ի վերջո, արտադրողը մոտենում է այն սահմանակետին, երբ վարձված վերջին աշխատողն այլեւս որեւէ շահույթ չի գեներացնում։ Ուստի, աշխատավարձի դրույքաչափն ի վերջո որոշվում է աշխատանքի սահմանային արտադրողականությունից, որը հենց վարձված սահմանային՝ վերջին աշխատողի կողմից արտադրված ապրանքին հավելվող շուկայական արժեքն է։ Սա է այն ձեւը, որով ազատ շուկան պետք է գործի որեւէ միջամտության բացակայությամբ։ Ցավոք, սակայն, ազատ շուկան մի բան է, որը երբեք չենք ունեցել ամբողջությամբ եւ թերեւս երբեք էլ չունենանք։ Այդուհանդերձ, որքան մոտենանք դրան, այնքան լավ կլինի բոլորիս։

 

Գործատուն իր առջեւ դրված պայմաններում պետք է աշխատողներին վճարի գրեթե այնքան, որքան սպառողները գնահատում են նրանց ներդրումը։ Վճարի նա ավելին, վնաս կկրի, եւ եթե դրանից հետո չնվազեցնի դրույքաչափը, աշխատողների թիվը եւ արտադրանքի ծավալը մինչեւ այն կետը, որի դեպքում կարող է ապրանքը վաճառել այնպիսի գնով, որը կծածկի ծախսերը, ապա արդյունքում դուրս կմղվի բիզնեսից։ Ոչ մի գործարար չի կարող երկար ժամանակ կատարել ծախսեր, որոնք ետ չի ստանալու սպառողից։

 

Երկարաժամկետ առումով՝ սպառողն է աշխատավարձ վճարողը։ Գործարարն ընդամենը միջնորդ է եւ որպես միջնորդ՝ փորձում է շահույթ ստանալ՝ հայթայթելով հումք, վարձելով աշխատուժ եւ վաճառելով արտադրանքը սպառողին։ Եկամուտը ստանում է (եթե ստանում է)՝ տնտեսական ռեսուրսների համար վճարվող ծախսերը պահելով ավելի ցածր, քան սպառողը պատրաստ է վճարելու վերջնական արտադրանքի դիմաց։ Այդուհանդերձ, շահույթի ի հայտ գալու պահից սկսած՝ մրցակիցները շարունակաբար բարձրացնում են տնտեսական յուրաքանչյուր ռեսուրսի, այդ թվում եւ՝ աշխատուժի գնի համար առաջադրվող հայտերը։ Ազատ շուկայում միշտ գործում է շահույթի նվազման ու անհետացման միտումը։ Սա ներառում է նաեւ ցանկացած շահույթ, որ ստացվում է աշխատողին իր ներդրման շուկայական արժեքից ցածր դրույքաչափով վարձատրելուց։

 

Ազատ մրցակցությունը պաշտպանում է աշխատողին

 

Անիմաստ է փորձել ժխտել, որ գործատուն իհարկե կցանկանար վճարել շուկայական դրույքաչափից պակաս։ 1776 թվականին տպագրված «Ազգերի հարստությունը» գրքում Ադամ Սմիթը նշում է, որ միշտ, երբ գործարարները հավաքվում են իրար գլխի, նրանք փորձում են նվազեցնել եւ ցածր պահել աշխատավարձերը։ Այդուհանդերձ, սակայն, ազատ շուկայում դա անկարելի է, քանի որ պարզապես հնարավոր չէ, որ բոլոր գործատուները նախ՝ հավաքվեն միասին, եւ երկրորդ՝ պայմանավորվեն որոշակի ժամանակ ցածր պահել աշխատավարձերի դրույքաչափը։ Որ պահին էլ նրանցից մեկնումեկը գլխի ընկնի, որ կարող է շահույթ ստանալ այդ համաձայնությունը խախտելուց, ամենայն հավանականությամբ այդպես էլ կանի։ Իսկ եթե պատահի այնպես, որ ոչ ոք չխախտի համաձայնությունը, ապա ազատ շուկայական հասարակության պարագայում, երբ ամեն ոք կարող է դառնալ գործատու, շուտով ի հայտ կգան նոր գործատուներ, որոնք կօգտվեն իրավիճակից՝ առաջարկելով ավելի բարձր աշխատավարձեր։

 

Եթե գործատուն աշխատողին վճարի շուկայական դրույքաչափից պակաս, այսինքն՝ պակաս, քան նրա արտադրանքը կարող է վերադարձնել շուկայում, կստանա այնպիսի շահույթ, որ կկարողանա ընդլայնել իր արտադրությունը եւ աշխատուժի թիվը, իսկ եթե չհաջողացնի դա անել կամ անելիս չբարձրացնի վճարվող դրույքաչափերը, դաշտ կհրապուրի նոր մրցակիցների։ Ինչ էլ լինի, շուկայական մրցակցությունը բարձրացնում է դրույքաչափերը ընդհուպ մինչեւ սահմանային աշխատողի արտադրած արժեքի չափը։ Իսկ սահմանային աշխատող գոյություն ունի միշտ։

 

Արտադրությունների մեծագույն մասում կան նաեւ սահմանային ընկերություններ՝ ընկերություններ, որոնք աշխատում են շահութաբերության սահմանագծին։ Եթե նրանց ծախսերն աճեն նույնիսկ աննշան չափով, դրանք կսկսեն վնասով աշխատել եւ շուտով դուրս կմնան բիզնեսից, քանի որ փող կորցնողը չի կարող անսամանափակ ժամանակ մնալ բիզնեսի մեջ։

 

Ազատ շուկայական հասարակության մեջ ոչ մի գործարար չի կարող աշխատողին երկար ժամանակ շարունակել վճարել ժամում մեկ դոլար, իսկ արտադրանքը վաճառել ժամում հինգ դոլար հաշվարկով։ Ինչո՞ւ։ Որովհետեւ եթե դա հնարավոր լիներ, ես, դուք եւ մեզ նման հազարավոր մարդիկ ուրախությամբ մուտք կգործեին ոլորտ, կվճարեին աշխատողին ժամում երկու դոլար՝ շարունակելով ապրանքը շուկա հանել ժամում հինգ դոլարով։ Ավելին, արագորեն կգտնվեին մարդիկ, որոնք կառաջարկեին երեք, չորս եւ նույնիսկ չորսուկես դոլար դրույքաչափ։ Իրականում, մեծ կորպորացիաները երջանիկ կլինեին ստանալ նույնիսկ ժամում երկու ցենտ եկամուտ իրենց ամեն աշխատողից։ Նրանք պարզապես չեն կարող վճարել զգալիորեն պակաս, քան նրանց ապրանքի շուկայական գինն է, քանի որ վարձված վերջին աշխատողը ոչ մի շահույթ այլեւս չի բերի, հատկապես՝ ազատ հասարակության մեջ, ուր ցանկացածը, ով կկարծի, թե շահույթ ստանալու շանս է նշմարել, կարող է մուտք գործել ոլորտ եւ ավելի բարձր վարձավճար առաջարկելով՝ հրապուրել-տանել բոլոր այն աշխատողներին, որոնք վճարվում են իրենց բերած ներդրման շուկայական արժեքից պակաս։

 

Հաճախ հակաճառում են, թե՝ «Այո, բայց մեծամասնությունը չունի բիզնես սկսելու համար անհրաժեշտ կապիտալ»։ Հիշենք, սակայն, որ կան մեծաքանակ խնայողներ, որոնք պատրաստակամորեն կներդնեն իրենց փողն այնպիսի գործում, որից հնարավոր է ավելին շահել։ Եթե նրանց ցույց տրվի մի իրադրություն, ուր կարելի է վաստակել ավելին, նրանք առավել քան երջանիկ կլինեն լրացնելու անհրաժեշտ կապիտալի պակասը։ Իսկ դրա համար ընդամենը հարկավոր է մատնանշել, թե որտեղ կարելի է ստանալ ավելի մեծ շահույթ, քան գործող տոկոսադրույքներն են։

 

Միշտ, երբ ազատ շուկայում կա շահույթ, այն դեպի իրեն է ձգում նոր մրցակցություն, որը եւ իր հերթին բերում է էժանացման։ Ահա այսպես, միշտ, ազատ շուկան սպառողին մասնաբաժին է հատկացնում արտադրության յուրաքանչյուր աճից կամ բարելավումից։

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր