Ֆրանսիական LVMH (Moet Hennessy — Louis Vuitton) ընկերության գործադիր տնօրեն Բեռնար Առնոն դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը՝ անցնելով Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին։
Ինչպես նշվում է՝ Առնոյի հաջողությունը պայմանավորված է նրան պատկանող ընկերության բաժնետոմսերի գնի 0,7 տոկոս աճով, ինչը նրան բերեց 1,9 մլրդ դոլար։ Amazon-ի բաժնետոմսերի գինը, ընդհակառակը, ընկավ 0,7 տոկոսով։ Արդյունքում Բեզոսը կորցրեց 760 մլն դոլար։
Այժմ Առնոյի կարողությունը գնահատվում է 117 մլրդ դոլար, իսկ Բեզոսինը՝ 115,6 մլրդ դոլար։