Հայաստանը 69-րդ տեղն է զբաղեցրել Համաշխարհային բանկի «Կանայք, բիզնեսը և օրենքը» զեկույցում 190 երկրի շարքում՝ ստանալով 82,5 միավոր։
Հայաստանն առավելագույն 100 միավոր է ստացել «տեղաշարժի ազատություն», «ամուսնություն», «գույքի տնօրինում» և «կենսաթոշակային ապահովում» ցուցանիշներով:
«Ծնող» ոլորտում երկրին տրվել է 60 միավոր, իսկ աշխատանքի ապահովման՝ 50: Զեկույցում նշվում է, որ Հայաստանում ուժի մեջ է մտել կենցաղային բռնությունից կանանց պաշտպանող օրենսդրությունը:
Հետխորհրդային երկներից Հայաստանից առաջ են Լատվիան (6-րդ տեղ), Էստոնիան (9-րդ տեղ), Լիտվան (29-րդ տեղ), Վրաստանը (55-րդ տեղ) և Մոլդովան (61-րդ տեղ): Ընդ որում, Հայաստանն առաջ է Ադրբեջանից (92 -րդ տեղ), Տաջիկստանից (95-րդ տեղ), Ուկրաինայից (96-րդ տեղ), Ղրղզստանից (103-րդ տեղ), Բելառուսից (107-րդ տեղ), ՌԴ-ից (122-րդ տեղ), Ղազախստանից (124-րդ տեղ) և Ուզբեկստանից (139-րդ տեղ):
100 միավոր է հավաքել 8 երկիր՝ Բելգիան, Դանիան, Իսլանդիան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Ֆրանսիան և Շվեդիան, որոնց միացել է նաև Կանադան՝ վերջերս փոփոխած երեխայի խնամքի համար արձակուրդին վերաբերող իր օրենսդրությունը: