Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականին Հայաստան է ժամանել 5 միլիոն 339 հազար 796 մարդ: 2018 թվականին Հայաստան է ժամանել 4 միլիոն 785 հազար 875 մարդ, իսկ 2017-ին՝ 4 միլիոն 373 հազար 117 մարդ: Այսինքն՝ 2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 966 հազար 679-ով, կամ 22.1 տոկոսով ավել մարդ:
2019 թվականի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը 9 հազար 467-ով ավել է եղել ժամանողների թվից: 2018 թվականի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը ժամանողներից ավել է եղել 11 հազար 882-ով: 2017 թվականի արդյունքներով, ուշադրություն, Հայաստանից մեկնողների թիվը ժամանողների թվից ավել է եղել, կրկին ուշադրություն, 133 հազար 826-ով: Այսինքն՝ նկատվում է ժամանողների և մեկնողների բացասական սալդոյի նվազում։