Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման հաշվետվությունը:
2019 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 507.1 մլրդ դրամի եկամուտ: 2019թ. համար օրենքով սահմանված ծրագրային ցուցանիշը կազմել է 1 տրլն 401.9 մլրդ դրամ, այսինքն՝ ընդհանուր առմամբ գերակատարումը կազմել է 105.2 մլրդ դրամ կամ 7.5 տոկոս: Նշենք, որ ՊԵԿ-ի առաջարկի հիման վրա 2019 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց հարկ վճարողներին ԱԱՀ-ի գծով վերադարձնել շուրջ 56.4 մլրդ դրամ «հին» պարտքը, որից 2019 թվականին փաստացի վերադարձվել է 42.8 միլիարդ դրամը: Այսպիսով՝ փաստացի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 464.3 մլրդ դրամ:
Աղբյուրն՝ այստեղ։