Տորոնտոյի ֆոնդային բորսան որոշել է հեռացնել «Լիդիան» ընկերությանը (Lydian International Limited) բորսայի ցուցակներից փետրվարի 5-ից:
Բորսայի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ նման որոշման պատճառը ցուցակագրման պահանջներին «Լիդիանի»շարունակաբար չհամապատասխանությունն է։ Ընկերության արժեթղթերի վաճառքը նույնպես կասեցվել է: