ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.1%։ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019 թվականի դեկտեմբերը 2018 թվականի դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 0.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.3%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.1-1.7%-ով։ Գնաճի ամենաբարձր ցուցանիշններն արձանագրվել են Հրազդան և Արտաշատ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 1.1%-ով: