Համաշխարհային բանկի 2020 թվականի Գլոբալ տնտեսական հեռանկարներ (Global Economic Prospects) զեկույցի համաձայն՝ 2020 թվականին Հայաստանում կանխատեսվում է 5.1% տնտեսական աճ (ամենաբարձրը հարևան երկրների համեմատ)։ Ադրբեջանում կանխատեսվում է 2.3 տոկոս տնտեսական աճ, Վրաստանում՝ 4.3%, Թուրքիայում՝ 3%: Իրանի պարագայում սպասվում է զրոյական տնտեսական աճ։
Հայաստանի աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում։ Մասնավորապես 2021 և 2022 թվականներին նախատեսվում է 5.2 տոկոս աճ: Նշենք, որ 2019թ.-ին գրանցվել է 6.9 տոկոս աճ։