Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) համաձայն՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանը 2019-ին առաջ է անցել Վրաստանից։ Կանխատեսման համաձայն՝ 2020 թվականին Հայաստանը այս ցուցանիշով կանցնի նաև մյուս հարևան Ադրբեջանին՝ դառնալով տարածաշրջանում առաջատար (առաջին անգամ)։
2019 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 4530 ԱՄՆ դոլար, Վրաստանում՝ 4290 ԱՄՆ դոլար, իսկ Ադրբեջանում ՝ 4690 ԱՄՆ դոլար։ Սակայն այս տարի IMF-ի կանխատեսման համաձայն՝ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4760 դոլար, Ադրբեջանում՝ 4720, իսկ Վրաստանում՝ 4630 դոլար։