Գործիքներ

Ջասփեր Է. Քրեյն (թարգմանությունը “Free Market Economics” գրքից)

 

Ամերիկացի մի անվանի արդյունաբերող վերջերս ճանապարհորդեց Արեւելքով, եւ այցելած բոլոր երկրներում՝ Ռուսաստանից մինչեւ Հոնկոնգ ու Ճապոնիա, հանդիպեց ու զրուցեց այդ երկրի ղեկավարի հետ։ Յուրաքանչյուր խոսակցության ընթացքում նա տալիս էր միեւնույն հարցը, որն անվանում էր «64 դոլարի հարց»։ Հարցը սա էր. «Դուք լսել եք, որ Միացյալ Նահանգներում կենսամակարդակը բարձր է։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ամերիկայի բարգավաճման պատճառը»։ Զրուցակիցների մեծագույն մասը պատասխանում էր, որ պատճառը մեր անսպառ բնական ռեսուրսներն են եւ հումքի հսկայական ծավալները։ Արդյունաբերողն ապա նշում էր, որ դա բոլորովին էլ այդպես չէ եւ որ այդ երկրների մի մասն ավելի շատ բնական ռեսուրսներ ունի մեկ բնակչի հաշվով, քան Ամերիկան։ Զրուցակիցն ապա սկսում էր աջուձախ ընկնել, սակայն ոչ ոք այդպես էլ չէր տալիս խելամիտ պատասխան։ Հնդկաստանի կառավարիչ Ներուն՝ ավելի քան չորս հարյուր միլիոն մարդու վրա կատարյալ իշխանություն ունեցող նշանավոր մի մարդ, օրինակ, երկար մտածելուց հետո վերջապես արտաբերեց՝ «Բախտավոր եք»։

 

Այնինչ, «64 դոլարի հարցի» ճիշտ պատասխանը միանգամայն պարզ է՝ ազատ երկիր եւ ապահովվածություն գործիքներով։ Այս պատասխանն իրեն ակներեւ կերպով դրսեւորել է ինչպես մեր իսկ երկրի պատմության մեջ, այնպես էլ անցյալի ու ներկայի այլ դրվագներում։ Տասնութերորդ դարի վերջին՝ Անկախությունից անմիջապես հետո, ամերիկացիները ձեռնամուխ եղան այնպիսի ապրանքների արտադրությանը, որոնք բրիտանացիները, մերկանտիլիզմի իրենց քաղաքականությամբ, թույլ չէին տալիս նորաբնակներին անել։ Փոքրիկ Բրենդիվայնի հոսանքն ի վեր՝ գետաբերանից մոտ քսան մղոն տարածությամբ, զարգացավ ու ձեւավորվեց արդյունաբերական մի մեծ կենտրոն՝ 120 ջրաղացներով։ Այլուրեք, արտադրական արդյունաբերության աճը հսկայական թափ էր առնում նորանկախ երկրով մեկ, ուր ազատ մարդկանց էներգիայի հսկայական արտահոսքը դարձել էր արտադրական ձեռնարկությունների շարժիչ գործոնը։ Հաճախ են խոսում «յանկիների ճարտարամտությունից», սակայն էներգիայի այս պայթյունն ու դրա պատճառները հազվադեպ են բացատրության արժանացել։ Իսկ դա տարածվում էր արագացող թափով։

 

Մարդկության պատմության ընթացքում զանազան վայրերում երբեմն պատահել են ազատության ընդլայնման դեպքեր, որոնք անպայման ուղեկցվել են արտադրության եւ կենսապայմանների աճով։ «64 դոլարի հարցի» ճիշտ պատասխանը բացատրում է, թե դա ինչու է միշտ այդպես։

 

Վերջերս աշխարհն ականատես եղավ Արեւմտյան Գերմանիայի ցնցող առաջընթացին։ Պատերազմական պարտությունից եւ 1948-ի օրհասից տապալված ու ծնկի եկած երկրի վիճակը թվում էր անհույս։ Այս պայմաններում, փոխկանցլեր Էրհարդը դիմեց ժնեւցի հռչակավոր տնտեսագետ Վիլհելմ Ռյոպկեի խորհրդատվությանը, եւ վերջինս նրան այսպիսի պատասխան տվեց. «ազատություն փորձեք»։ Արդյունքում, ի հեճուկս երկրում նստող ամերիկյան պաշտոնյաների դիմադրությանը, վերացվեց աշխատավարձերի եւ գների վերահսկողությունը։ Ավելի ազատ ձեռներեցության ստեղծած մթնոլորտում գերմանական տնտեսության անդրադարձ թռիչքը վերածվեց տեսարժան երեւույթի, եւ Արեւմտյան Գերմանիան շուտով դարձավ Եւրոպայի ամենաբարգավաճ երկիրը, ուր կենսամակարդակն ավելի բարձր էր թե՛ սեփական քաղաքացիների, թե՛ կոմունիստական երկրներից ներգաղթած մոտ վեց միլիոն փախստականների համար։ Ավելին, երկիր հրավիրվեց հսկայական թվով աշխատուժ, մասնավորապես՝ Հունաստանից եւ Իտալիայից։

 

Բոլոր ապրանքներն ու ծառայությունները արտադրվում են հումք նյութի ձեւի, վիճակի եւ տեղի փոփոխությամբ, ինչի շարժիչը մարդկային էներգիան է՝ գործիքների օժանդակությամբ։ Ուստի, արտադրության երեք գործոններն են՝ մարդկային էներգիան, հումքը եւ գործիքները։

 

Միացյալ Նահանգներում 1965 թվականին արտադրված բոլոր մասնավոր ապրանքների եւ ծառայությունների մոտ 78 տոկոսը եկել է կորպորատիվ կազմակերպական ձեւ ունեցող ֆիրմաներից։ Արտադրության մնացյալ 22 տոկոսը ծածկում է չմիավորված գյուղատնտեսության, խանութների, մասնագետների, անհատական եւ բիզնես ծառայությունների սեկտորի եւ մի շարք այլ ձեռնարկությունների արտադրանքը։ Ոչ կորպորատիվ ձեռնարկություններում արտադրության համար կենսական նշանակություն ունեցող երեք գլխավոր գործոնների հարաբերական կարեւորությունը դժվար է գնահատել անհրաժեշտ վիճակագրության բացակայության պատճառով, սակայն կորպորատիվ սեկտորի համար որոշ պատկեր կարելի է ուրվագծել։

 

Գործիքներն արտադրամիջոցներ են (ի հավելումն բնական ռեսուրսների եւ մարդու ֆիզիկական ու մտավոր էներգիայի)՝ մշակված հող, մեխանիկական էներգիա, շենքեր, մեքենաներ եւ ամեն տեսակի այլ սարքավորումներ։ Մարդուց բացի, բոլոր այլ կենդանի էակների կողմից գործիքների կիրառումը գրեթե զրոյական է։ Նրանք բնության տրամադրած հումքը եւս գործածում են անփոփոխ կերպով։ Չարլզ Քեթերինգը մի պատմություն ունի ճանապարհորդների մասին, որոնք Աֆրիկայում գիշերային ցրտից պաշտպանվելու համար օրվա վերջում հավաքվում էին խարույկի շուրջը։ Երբ մարդիկ հեռանում էին իրենց վրանները, կապիկներն իջնում էին ծառերից՝ կրակի մոտ տաքանալու։ Սակայն, գրում է հեղինակը, երբեւէ չգտնվեց մի որեւէ կապիկ, որ փայտի կտոր ավելացներ խարույկին։ Եզոպոսի առակներից մեկը պատմում է մարսողության օրգանների վեճի մասին, երբ յուրաքանչյուրը պնդում էր, թե մարսողության մեջ իրենն է գլխավոր դերը, սակայն իրեն է հենց, որ պատշաճ չեն վարձատրում կատարած գործի դիմաց։ Օրգանների իրական մասնաբաժինը մարսողության համակարգում դժվար է որոշել, մինչդեռ ապրանքների եւ ծառայությունների արտադրության տարրերը կամ գործոնները կարելի է մոտարկել՝ հաշվի առնելով, որ մեծապես ինդուստրիալացված Միացյալ Նահանգներում բանվորն արտադրում է առնվազն քսան անգամ ավելին, քան որեւէ բատրակ՝ զինված ընդամենը զամբյուղով կամ որեւէ այլ պարզունակ գործիքով։ Դատարկաձեռն բատրակին վճարվում է օրական մի քանի ցենտ, իսկ ամերիկյան միջին գործարանի միջին աշխատողին՝ 20.88 դոլար ութժամյա աշխատանքային օրվա համար 1965 թվականի դրությամբ։

 

Հայտնի մի հոգեւորական, այցելելով Եգիպտոս, արդարության եւ ազնվության զգացումի ճգնաժամ ապրեց այն փաստից, որ ֆելլահն այդ երկրում օրական ստանում էր ընդամենը տասներկու ցենտ։ Այնինչ, Եգիպտոսում ընդհանուր եկամտի գնահատականը ցույց տվեց, որ եթե վերջինս հավասարապես բաշխվեր բոլոր քաղաքացիների միջեւ, օրավճարը կդառնար ընդամենը տասներեք ցենտ։ Հարցի լուծումը բոլորովին էլ եկամտի վերաբաշխումը չէր՝ դրդված բարեգործական զգացումից, այլ այն, որ սա էր այն ամբողջ գումարը, որ ֆելլահը կարող էր վաստակել եգիպտական տնտեսության մեջ, որին, իրականում հարկավոր էին պարզապես ավելի շատ գործիքներ։ Ամերիկայում գործիքների մեջ կատարված կորպորատիվ ներդրումն անցյալ տարի կազմել է 12,000 դոլար մեկ անձի հաշվով, իսկ որոշ արտադրություններում, ինչպիսին նավթարդյունաբերությունն է, հասել ընդհուպ 97,000 դոլարի։

 

Միացյալ Նահանգներում մասնավոր արտադրության փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ հումքի՝ հանքանյութի, նավթի, հողում թաղված օգտակար հանածոների, անմշակ հողի, անտառում աճող գերանացու ծառի, բնության մեջ հանդիպող հում սննդի եւ նման այլ տարրերի գինը կազմում է ազատ շուկայում ապրանքի կամ ծառայության համար վճարվող վերջնական գնի ընդամենը 2 տոկոսը։ Որոշ ապրանքատեսակներում, ինչպիսի գործվածքներն են, հումքը կարող է կազմել վերջնարժեքի մոտ 6 տոկոսը, այնինչ բոլոր ապրանքների եւ ծառայությունների միջինը, ըստ ամենայնի, մոտ 2 տոկոսն է։ Վերջնարժեքի մոտ 4 տոկոսը կարող է վերագրվել առանց գործիքների օգնության բանող մարդկային մաքուր էներգիային՝ ֆիզիկական թե մտավոր։ Միացյալ Նահանգներում արտադրվող մասնավոր ապրանքների եւ ծառայությունների արժեքի մոտ 94 տոկոսը, ուստի, վերագրելի է գործիքների կիրառությանը։ Գործիքներին հատկացվող այսպիսի մեծ թիվը կարող է զարմանք հարուցել հարցից անտեղյակ մարդկանց մոտ։ Պետք է գիտակցել, սակայն, որ ուրիշ ժամանակներում եւ, ցավոք, նաեւ այսօր որոշ վայրերում, արտադրությունը մնում է ստրկական աշխատանքից եւ կոպիտ գործիքներից կախված։

 

Միացյալ Նահանգներում այսօր յուրաքանչյուրն ունի վաթսուն «ստրուկ», որոնք աշխատում են նրա համար՝ մեխանիկական հզորության տեսքով։ Երբեմն ավտոմոբիլն ինքնին ավելի շատ էներգիա է արտազատում, քան մնացյալ ամբողջ մեխանիկական էներգիան, եւ շարժչի էներգիայի միայն փոքր մասն է գործադրվում արտադրական նպատակներով։ Այնպես որ, հարկավոր է շտկել վերոբերյալ պնդումը. յուրաքանչյուր բանվորին բաժին ընկնող մեխանիկական ստրուկների ճշգրտված թիվը մոտ քսանն է, եւ այդ բանվորն է ահա, որ ստանում է յոթից տասն անգամ ավելի աշխատավարձ, քան վճարում շահաբաժնի տեսքով։

 

Ասվածի ճշմարտացիությունն ակնհայտ է դառնում այն ժամանակ, երբ հաշվի ենք առնում, թե մարդ որքան օգտակար աշխատանք կարող է կատարել դաշտում կամ այգում՝ չունենալով ոչինչ, բացի իր ձեռքերից, եւ թե որքան ենք իրականում մենք կախված նույնիսկ պարզագույն գյուղատնտեսական գործիքներից, երբ բանը հասնում է հողից ապրուստ հայթայթելուն։ Սա ամենայն պարզությամբ ակներեւ է դառնում այն ժամանակ, երբ ուշադրություն ենք դարձնում, թե ինչպես են հետամնաց վայրերում մարդիկ դաշտ հերկում փայտե արորով կամ փայտի սրած կտորով։ Հարկ է գիտակցել, որ գյուղացու արտադրանքի ծավալը բազմապատկվել է՝ շնորհիվ այն բարդ եւ արդյունավետ գյուղատնտեսական սարքավորումների, որ ներկայումս հասանելի են Միացյալ Նահանգներում։

 

Այս պնդումներին առ ապացույց՝ կարելի է հստակորեն մատնանշել այն փաստը, որ երբ սպիտակ մարդը ոտք դրեց Ամերիկա, երկրի բնիկների թվաքանակը գնահատվում էր մոտ երկու հարյուր հազար մարդ։ Սա առավելագույնն էր, ինչ երկրամասը կարող էր կերակրել գործիքներից փաստացի զուրկ տնտեսության պայմաններում։ Այսօր երկիրն ունի երկու հարյուր միլիոն բնակիչ (ներառյալ մոտ չորս հարյուր հազար բնիկ հնդկացիներին), իսկ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը քսանհինգ անգամ գերազանցում է հնդկացու եկամուտը՝ նախքան սպիտակ մարդու հայտնվելը։

 

Հիրավի ապշեցուցիչ է ավտոմեքենաների արտադրությունը։ Հոսքագիծը թերեւս մարդու մեծագույն հայտնագործություններից է։ Ավտոմոբիլային առաջատար արտադրողներից մեկը մի քանի տարի փորձի համար որոշեց սովորական մեքենան հավաքել միայն պարզ գործիքներով՝ ամեն ինչ ժողովելով մի տեղում, ինչպես, օրինակ, տուն են կառուցում։ Արդյունքում, մեքենայի արժեքը կազմեց 10,000 դոլար, երբ այդ նույն մոդելն իր ընկերությունը նույն այդ ժամանակ վաճառում էր 2,000 դոլարից պակաս գնով։

 

Լավագույն գործիքների արժեքավորության մեկ այլ օրինակի հետ ինձ վիճակվեց առնչվել մի քանի տարի առաջ, երբ այցելության էի մեկնել արտասահմանյան խոշորագույն ավտոմոբիլային գործարաններից մեկը։ Գործարանի կառավարիչը՝ ամերիկյան մեթոդների մեծ երկրպագու, ասաց, որ Շեւրոլեի տիպի մեքենայի արտադրությունն իրենց վրա նստում է ֆունտը տասնութ ցենտ, երբ Միչիգանում նույն մոդելի ծախսը կազմում էր ֆունտը տասը ցենտ։ Այնինչ, ամերիկյան բանվորը վաստակում էր արտասահմանյան գործարանի բանվորի օրավարձի եռապատիկը։ Նրանք դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու՝ ձեռքի աշխատանքը կրճատելու եւ ավելի որակյալ գործիքների անցնելու համար։

 

Ինչպե՞ս են տրամադրվում գործիքները

 

Ազատ երկրում ընկերությունների ներդրողներն են, որ գործիքներ են տրամադրում այն բանվորներին, որոնք չունեն դրանք ինքնուրույն գնելու համար բավարար միջոցներ։ Այսպիսի ընկերությունները մրցակցում են միեւնույն արտադրական ոլորտի այլ կազմակերպությունների հետ։ Այն վարձավճարը, որը ներդրողները ստանում են արտադրության նպատակով իրենց տրամադրած գործիքների օգտագործման դիմաց, վերջին տասնամյակում միջինում կազմել է արտադրված ապրանքների շուկայական գնի մոտ 4.8 տոկոսը։

 

Սոցիալիստական երկրում գործիքներն ապահովում է պետությունը, սակայն՝ ավելի թանկ գնով։ Օրինակ, մոտ քսան տարի առաջ Ռուսաստանի համար հրապարակված տվյալների համաձայն՝ կառավարությունը փաստացի տիրապետում էր բոլոր գործիքներին եւ տրամադրում դրանք բանվորներին՝ վերջնական գնի մոտ 15 տոկոսի նշագծին հասնող վճարով։ Այսպիսով, այդ տարիներին ռուսաստանցի բանվորը, երբեւէ չգիտակցելով անգամ, իր գործիքի դիմաց վճարում էր երեք անգամ թանկ, քան ամերիկացի բանվորը։

 

Այսպես կոչված «հավելյալ եկամուտը», լինի մասնավոր, թե կորպորատիվ, ոչ միայն հզոր ուժ է, որն օգնում է ֆինանսավորել բարեգործական, համայնքային, կրթական եւ կրոնական կազմակերպությունները, այլեւ հանդիսանում է գործիքներով ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հիմնական աղբյուր։ Սոցիալիստները հայտարարում են, որ իրենց գործառույթները նրանք կֆինանսավորեն՝ յուրացնելով «հավելյալ եկամուտը», որի տակ հասկանում են տարրական անհրաժեշտությունը գերազանցող կորպորատիվ շահույթն ու մասնավոր եկամուտը։ Այդուհանդերձ, յուրաքանչյուր նմանատիպ փորձ պատմության ընթացքում միշտ ձախողվել է։ Բիսմարկը, սոցիալիստներից ժառանգելով սոցիալական քաղաքականությունը կոչվածը, մտադիր էր այն ֆինանսավորել՝ բռնագրավելով երկաթուղին եւ ուղղելով դրա եկամուտը պետության սոցիալական ծառայություններին։ Շուտով, սակայն, երկաթուղու եկամուտը վերածվեց պակասորդի, ինչին հետեւեցին ավելի ծանր հարկումը, եւ ի վերջո՝ պատերազմն ու ավերածությունը։

 

Բրիտանիան նույնպես ընդունեց եկամտահարկի աստիճանական եւ ծանր հարկման մարքսյան բանաձեւը։ Սա կործանեց մասնավոր դրամագլուխները։ Քլեմենթ Աթլին պարծենում էր, որ եթե առաջ կար տարեկան 16,000 դոլար կամ ավելի (հարկերը հանելուց հետո) եկամուտ բերող մի քանի հազար անհատական դրամագլուխ, այժմ ողջ երկրով մեկ մնացել էին ընդամենը տասնվեց այդպիսիք։ Բրիտանական սոցիալիզմի պակասորդը գերազանցեց Ամերիկայի հատկացրած վարկերն ու մատուցած նվիրատվությունները։ Եւ պետությունն այժմ ստիպված է հարկել մարդկանց տարրական «պերճանքները»՝ «գարեջուրը, ծխախոտն ու մահճակալը», սոցիալական պետության ընթացքը պահպանելու համար։ Հետեւած ընչազրկությունը սարսափելի է, հատկապես՝ նախկինում իր տնտեսողությամբ հայտնի Շոտլանդիայում։ Այնինչ, սա է արդյունաբերության պետականացման եւ դրա նկատմամբ վերահսկողության սահմանման հետեւանքը։ Եւ Բրիտանիայում, ինչպես մյուս սոցիալական պետություններում, այն, ինչ չի կարող հարկվել ուղղակիորեն, բռնագրավվում է գնաճի միջոցով։

 

Այսպես կոչված «հավելյալ եկամուտը» կարեւոր է նաեւ տնտեսության համար, քանի որ կորպորատիվ շահույթից եւ մարդկանց խնայողություններից է ստացվում գործիքներ գնելու համար անհրաժեշտ փողը։ Իրականում, հաջողակ կորպորացիաներն ու կոոպերատիվ այլ ձեռնարկություններն իրենց եկամտի զգալի մասը պահում են, որպեսզի ուղղեն գործիքների թարմացման, կատարելագործման, եւ ընդլայնման նպատակներին։ Կենսական նշանակության այս հանգամանքը հաճախ անտեսվում է, եւ մարդիկ սկսում են համարել, թե երբ արդյունաբերության տվյալ ճյուղը լիարժեք գործում է, այն այլեւս չունի գործիքներով հետագա ապահովման կարիք։ Յուրաքանչյուր արտադրության հաջողությունը կախված է իր գործիքներն արդիական վիճակում պահելուց, ինչը նա անում է վերանորոգման, փոխարինման եւ կատարելագործման միջոցով։ Սարքավորումներով զինումը, ինչը կենսականորեն բախտորոշ է, գալիս է բարոյական մաշվածքի եւ ամորտիզացիայի վրա կատարված համապատասխան ծախսերից, խնայված եւ բիզնեսի մեջ կրկին ներդրված եկամտից, ինչպես նաեւ ներդրողների հատկացրած հավելյալ կապիտալից։ Կորպորացիայի դիվիդենտները եւ անհատական խնայողությունները, որոնք ներդրվում են խնայբանկերում եւ կյանքի ապահովագրման ընկերություններում, գործիքներով ապահովման գործընթացի կարեւոր փուլերից են։

 

Ցանկացած երկրում պետական ծառայություններից գոյացող ամենաարժեքավոր եկամուտը խնայողության այն մասն է, որը ծախսվում է գործիքների ձեռքբերման վրա։ Հաջողակ կորպորացիայի կենսատու ավիշը կապիտալի ստեղծումն է գործարանում եւ սեփականության մեջ, ինչը թույլ է տալիս շարունակել եւ ավելացնել սպառողներին տրամադրվող ծառայությունները։ Եթե եկամուտներն ու խնայողությունները բավարար չեն բիզնեսի աճն ու կարիքներն ապահովելու համար, կորպորացիան անկում է ապրում կամ առհասարակ լուծարվում։ Իսկ այն պետությունը, որն այդ կերպ կտրում է գործիքների աղբյուրը, դատապարտված է կորցնելու իր դիրքն աշխարհում եւ քարշ գալու աղքատության հատակին։

 

Սոցիալիստական փիլիսոփայությամբ առաջնորդվող մարդիկ հակաճառում են, թե գործիքների կիրառումից տուժում են աշխատատեղերը, թե դա դուրս է նետում մարդկանց աշխատանքից՝ թողնելով անգործ։ Պատմականորեն, Անգլիայում աշխատանք տնտեսող մեքենաների ներդրման առաջին դեպքերը հանդիպել են դաժան դիմադրության եւ հետհարվածի, եւ նոր սարքավորումները հաճախ ոչնչացվել են՝ պատճառաբանությամբ, թե մարդիկ կորցնում են իրենց աշխատատեղը։ Այդուհանդերձ, տվյալները ցույց են տալիս, որ աշխատանք տնտեսող մեքենաները ոչ միայն ազատեցին մարդկանց տաժանակիր աշխատանքից՝ թեթեւացնելով մեջքի բեռը, այլեւ մեծապես ավելացրին ապրանքների եւ ծառայությունների արտադրության ծավալները՝ իրենց հերթին ձեւավորելով նոր աշխատատեղեր եւ ավելի բարձր եկամուտ բոլորի համար։

 

Մեր կենսամակարդակը եւ բարձր ու աճող աշխատավարձերը բացատրվում են, ուստի, նրանով, որ արդյունաբերականացման գործընթացը, խնայողությունները եւ գործիքներում կատարվող ներդրումներն Ամերիկայում ավելի են զարգացած, քան այլուրեք։ Եւ այստեղ ընդհանուր կորպորատիվ շահույթի 85 տոկոսը ուղղվում է աշխատողին՝ այդ գործիքները կիրառողին, իսկ 15 տոկոսը՝ գործիք տրամադրողին։

 

Այնպես որ, եկեք ձեռնպահ մնանք գործիքներ կիրառող այս դարի չարիքների մասին անհեթեթ խոսակցություններից եւ չսպանենք ոսկե ձվեր ածող սագին։

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր