Վեց թյուրըմբռնում սպառողական բարեկեցության մասին

Ջոել Դին (թարգմանությունը “Free Market Economics” գրքից)

 

Սպառողը չի կարող հուսալ, թե կառավարությունն անշահախնդիր առատաձեռնությամբ հոգ կտանի իր շահերի մասին, եւ լավագույնն այն կլինի, որ մարդն իր ճակատագիրը վստահի միայն սեփական շահին հետամուտ մրցակցին, քանի որ մրցակիցներին գերազանցելու եւ սպառողական բարեկեցությունն առաջ մղելու հարցում կարելի է հույս դնել միմիայն սեփական շահերի սպասարկմանը լծված ձեռնարկատիրական համակարգում գործող մրցակցային ուժերի վրա։ Բանն այն է, որ սոցիալական շահի եւ սպառողական բարեկեցության միակ երաշխավորը մրցակցային գործընթացի առողջ եռանդն է, իսկ սպառողի «հուսո ապավենը» ոչ թե առանձին մրցակցին, այլ մրցակցային գործընթացը պաշտպանելն ու հզորացնելն է։

 

Մրցակցությանը սպառնացող հիմնական վտանգը մեծությունը կամ խտությունը չեն, եւ ոչ էլ կոնգլոմերատները (զանազան ապրանքատեսակները), միաձուլումներն ու նույնիսկ գնային խարդավանքները։ Գլխավոր սպառնալիքը կանխակալ մտայնությունն է՝ մրցակցային համակարգի հանդեպ անվստահությունը՝ դրա ներկայիս հանդերձանքով։

 

Այս կանխակալության արմատները հասնում են սպառողական բարեկեցության տնտեսագիտության վերաբերյալ եղած տարրական թյուրըմբռնումներին։ Ի թիվս դրանց, հատկապես կարեւոր են հետեւյալ վեց մոլորությունները, որոնց համաձայն՝

 

  1. Մրցակցությունն անկում է ապրում եւ այլեւս չի կարող համարվել վստահելի վերահսկողական գործիք։
  2. Մրցակցությունը դառնում է «կոկորդ կրծող», եթե չի սանձվում պետության կողմից։
  3. Շահույթը գոյանում է սպառողի գրպանի հաշվին։
  4. Գովազդը, լինելով տնտեսական վատնում, ստրկացնում է սպառողին։
  5. Անմրցունակների մասին հոգալու լավագույն ձեւը մրցակցությունը մեղմելն է։
  6. Աշխատատեղի հուսալիությունը լավագույնս ապահովվում է տնտեսական առաջընթացի դանդաղեցմամբ։

 

Համառոտակի անդրադառնանք նշվածներից յուրաքանչյուրին։ Տնտեսագիտական այս թյուրըմբռնումները, թեեւ լինելով ոչ սեւեռուն եւ վերին աստիճանի հարգելի, միեւնույն է, լայնորեն տարածված են, աղետաբեր, եւ աշխատում են ի կործանումն այն պաշտպանության, որը սպառողը ստանում է եռանդուն մրցակցությունից։

 

1. Մրցակցությունն անկում է ապրում եւ այլեւս չի կարող համարվել վստահելի վերահսկողական գործիք

 

Թոմ Սոյերի ժամանակների տնտեսությանը հետադարձ՝ կարոտախտով լի հայացք նետելիս մեր աչքին ուրվագծվում է այսօրվանից բավականին տարբերվող մրցակցային մի կառույցի լուսավոր պատկերը։ Մենք տեսնում ենք հազարավոր փոքր, անկախ, տեղական ֆիրմաներ՝ տեղի աղացը, տեղի սղոցարանը, տեղի գարեջրագործարանն ու կառատունը։ Մենք մոռանում ենք, սակայն, որ փառաբանված այս մրցակիցներից յուրաքանչյուրն ուներ տեղական փոքր ու ամփոփ մենաշնորհ, ինչի հովանին տրանսպորտային պայմանների ողորմելի վիճակն էր։ Ժամանակակից տնտեսության մեջ մենք հաճախ աչքաթող ենք անում իսկապես վճռորոշ մրցակցությունը։ Այս մրցակցությունը դուրս է մեզ սովորական դարձած հակամենաշնորհային դեպքերի շրջանակից։ Այն ներս է սողոսկում դանդաղ, ասես կատվի թաթերի վրա, եւ սկզբից բոլորովին կպչուն չէ։ Նախնական փուլում այն նաեւ առանձնապես հարգված չի լինում (ինչպես, օրինակ, «մեկ դոլարանոց» խանութները կամ առաջին սուպերմարկետները) եւ իր շահեկան հրաշագործություններն իրականացնում է սպառողի գիտակցականի խորքում՝ ինդուստրիալ գնորդների կողմից կատարվող «արժեքի վերլուծության» լոկոմոտիվի միջոցով (ինչպիսին զոդման, ձուլման եւ թթվածնային փոխարկիչների բերած հեղափոխությունն էր)։ Դրա ամենակատաղի մարտադաշտը հաճախ գիտահետազոտական լաբորատորիան է։ Այսպիսի մրցակցությունն է, որ բեկումնային է, քանի որ ստեղծում է վճռորոշ խնայողություններ, որոնք սովորաբար գոյանում են գործառույթների հեռահար վերադասավորման, նոր ու հեղափոխիչ տեխնոլոգիաների ստեղծման, կամ էլ փոխարինիչների կողմից ծանրակշիռ արտամղման արդյունքում։ Ընդհանուր առմամբ, սա դուրս է հակամենաշնորհային սովորական դեպքերի եւ կենտրոնացման ցուցանիշների կարծրատիպերի շրջանակներից։ Հաճախ, սա տիեզերական տարածությունից, այսինքն՝ այլ արտադրությունից կամ երկրից ներխուժած մի նվաճող է։

 

Սա է այն մրցակցությունը, որն ամերիկյան տնտեսությունը պահում է աշխարհում ամենից մրցունակ տնտեսությունների շարքում՝ երաշխավորելով ամերիկյան սպառողի բարձր եւ աճող կենսամակարդակը։

 

2. Մրցակցությունը դառնում է «կոկորդ կրծող», եթե չի սանձվում պետության կողմից

 

Մեծ դեպրեսիայի տարիների թողած ժառանգության մի մասը մարդկանց ընդհանրական վախն է չափից մեծ մրցակցությունից։ Այս վախը ծնում է կարծիք, որի համաձայն՝ պետությունը պետք է զսպի այս չափազանցությունները՝ օրենսդրորեն սահմանելով շահույթի նվազագույն մակարդակ, օրինակ՝ «արդար առեւտրի» մասին պետական օրենքներ եւ կանոնակարգեր՝ ուղղված իրական արժեքից ցածր գնով վաճառքի դեմ։ Այս թյուրըմբռնումը կարեւոր դեր է կատարել ներկայիս պետական քաղաքականության ձեւավորման գործում, քաղաքականություն, որը դեմ է մրցակցությանը մեր տնտեսության որոշ ճյուղերում, հատկապես՝ գյուղատնտեսության եւ տրանսպորտի ոլորտներում։ Այսպիսով, ի հեճուկս պաշտոնական բոլոր հավաստիացումների, փաստերը բացորոշ ցույց են տալիս, որ մենք իրականում չենք հավատում ձեռնարկատիրական տնտեսությանը, կամ գոնե ո՛չ այս ոլորտներում։ Դրա առաջ բերած նախադեպն եւ կանխակալ վերաբերմունքը լուրջ վտանգ են մեր տնտեսության մյուս ճյուղերի համար եւս։

 

«Կոկորդ կրծող» մրցակցությունը հրեշավոր թվացող մի ուրվական է ընդամենը, որի ազդեցությունը զորեղ է, բայց՝ անհիմն ու չարդարացված։ Անհիմն, քանի որ դրա այլասերիչ հակումն ամենայն հավանականությամբ միֆ է։ Նույնիսկ հիմնավոր լինելու դեպքում դժվար է տեսնել, թե պետական շահի տեսանկյունից մրցակցությունն ինչպե՛ս կարող է իրոք չափից դուրս եռանդուն լինել։ Այս թյուրըմբռնումը մասամբ ծագում է անհատ մրցակցին հասցված վնասը մրցակցային գործընթացին հասցված վնասի հետ շփոթելուց։ Մրցակցությունը, եթե նպատակ է դրված արդյունավետ սպասարկել սպառողին, պետք է երբեմն նաեւ վնասի առանձին հակառակորդներին եւ անգամ վերացնի ոմանց։ Այն միտքը, թե թույլերի այսպիսի ոչնչացումը մրցակիցների թիվն անխուսափելիորեն նվազեցնելու-հասցնելու է մեկ մոնոպոլիստի, սոսկ տեսական վերացարկում է, որը փորձով չի ապացուցվում եւ կիրառելի է միայն որոշ եզակի արտադրաճյուղերի համար, որոնց մասշտաբի էֆեկտը գերակշռող է շուկայի փոքրության համեմատ։

 

3. Շահույթը գոյանում է սպառողի գրպանի հաշվին

 

Սպառողական բարեկեցության մասին մտահոգվելու քարոզ կարդացողների մոտ գրեթե միօրինակ գործելաոճ է դարձել կորպորատիվ շահույթը որակել իբրեւ սպառողի գրպանի հաշվին գոյացող եւ նրա բարեկեցությանը հակամետ մի բան։ Շահույթին ներհակ այս կանխակալությունը սողոսկել է կառավարության վերին օղակների եւ, հատկապես, կանոնակարգող հանձնաժողովների անդամ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների մտածողության մեջ։

 

Բոլորս հարկ է ընդունենք, վերջապես, որ շահույթը, սովորաբար, հասարակությանը մատուցված ծառայություն հաջողության ցուցանիշն է։ Մրցակցային ասպարեզում շահույթի խոշորագույն մասը բաժին է հասնում առավել արդյունավետ մատակարարին, այլ ոչ՝ լուսանցքայինին, որի ծախսաշատ արտադրանքը, միեւնույն է, պարտավոր է բավարարել շուկայի լիակատար պահանջարկը՝ տիրապետող գնով։ Սպառողը շահավետ գործարք է կնքում՝ դոլարի դիմաց թվացյալ մի քանի շահութային ցենտ ավելին վճարելով։ Սակայն իրականում նա թվացյալից քիչ է վճարում երկու հիմնական պատճառով։ Առաջինը՝ քանի որ հաշվապահական մատյան չմուտքագրված կորուստները չեն փոխհատուցվում հայտարարագրված կորպորատիվ շահույթով։ Եւ երկրորդը՝ քանի որ սեփական կապիտալը, որը ծախսատար է, հաշվապահության ընթացքում համարվում է ազատ ապրանք։ Սպառողին դա շահեկան է ոչ միայն քանի որ կորպորատիվ շահույթը մասամբ թվացյալ է, այլեւ քանի որ շահույթի հույսն ու վնասի վախը (որոնք էլ հենց շարժում են սայլը տեղից) խթանման եւ վարձատրության ամենաէժան հայտնի ձեւերն են։

 

4. Գովազդը, լինելով տնտեսական վատնում, ստրկացնում է սպառողին

 

Գովազդի վրա ծախսվող ահռելի գումարներից սարսափած, ստրկացված լսարանի մասը կազմելուց սրտնեղած, իրենցից բացի բոլոր սպառողների դյուրահավատությունից վշտացած եւ գովազդում թաքնված հորդորների բացահայտումից ջղայնացած՝ բազմաթիվ սրտացավ բարենորոգիչներ հավատացած են, որ գովազդը իրավազրկում է սպառողին եւ վատնողաբար խափանում զայրացուցիչ հակահայտի դեմ հայտը։

 

Սույն խնդիրը սպառողական բարեկեցության հարցում պետական շահի տեսանկյունից դիտարկելով՝ հարկ է ընդունել, որ գովազդը հանգստին հատկացված ժամանակի խնայողությունն է՝ խանութներով պտույտ տալու էժան ձեւ։ Գովազդն առավելագույնը կարող է սպառողին համոզել փորձելու տվյալ ապրանքը։ Սակայն սպառողի ստացած տպավորությունը, ծանոթների արձագանքները եւ սպառողական կարծիքն ուսումնասիրող ծառայությունների համադրական փորձը զարգացնում ու պատվաստում են դիմադրողական թերահավատություն։

 

Հարկ է վերջապես ընդունել, որ գովազդը ոչ թե փակում, այլ առավելապես բացո՛ւմ է դռները նոր ու շահավետ մրցակցության առջեւ։ Որեւէ արտադրողի գովազդում թաքնված հորդորի դեմ լավագույն զենքը մրցակցի գովազդն է եւ, մասնավորապես, այն հակակշռող ուժը, որով դիստրիբյուտորական բրենդերը մաշեցնում են արտադրողի բրենդի սպառողական ֆրանչայզը։

 

5. Անմրցունակների մասին հոգալու լավագույն ձեւը մրցակցությունը մեղմելն է

 

Հակամրցակցային օրինագծերն ու վարչաիրավական նախադեպային իրավունքը խոր արմատներ են գցել անմրցունակների մասին հոգալու՝ խորապես ամերիկյան եւ մեծապես գովելի ցանկության մեջ։ Հարցն այն չէ՝ կհոգա՞ արդյոք հանրությունը տարաբախտների մասին, թե՞ ոչ. այս հարցում մեր հանրությունը բավականին արդյունավետ է։ Վտանգն այն է, որ մենք նրանց մասին հոգում ենք սխալ ձեւով, այսինքն՝ մի եղանակով, որը դեն է նետում ինքնակատարելագործման բոլոր շարժառիթները, արգելակում մրցակցային տնտեսությանը ներհատուկ ինքնաբերական շտկումները եւ ի չիք դարձնում սպառողին լավագույնս սպասարկելու՝ դրա հնարավորությունները։ Պակաս բախտավորների նկատմամբ բարեգործ վերաբերմունքն ավելի արդյունավետ եւ պակաս վնասող կլինի մեր տնտեսության աճի եւ հզորության համար, եթե լիովին հրաժարվի անհատ մրցակցին սեփական անմրցունակության հետեւանքներից պաշտպանելու փորձերից։

 

6. Աշխատատեղի հուսալիությունը լավագույնս ապահովվում է տնտեսական առաջընթացի դանդաղեցմամբ

 

Հուսալի աշխատատեղի փնտրտուքը համընդհանուր է։ Մեզնից յուրաքանչյուրը քաջատեղյակ է իր գործի հետ առնչվող բոլոր վտանգներին, եւ բոլորս կցանկանայինք, որ բարեխնամ պետությունը հոգ տաներ հույժ կենսական այդ հարցի մասին՝ ապահովելով, որ տնտեսական փոփոխությունները չվտանգեն մեր աշխատատեղերը։

 

Ցավոք, մրցակցային գործընթացը սակավաթիվ ջատագովներ ունի, եւ հանուն դրա ոչ ոք լոբբինգի չի դիմում։ Անհատ քաղաքացու աշխատատեղի հուսալիությունը լավագույնս կարելի է ապահովել ոչ թե տեխնոլոգիական առաջընթացի դեմ արգելափակոցներ շարելով, այլ դրանք հանելով։ Հասարակությունն ավելի լավ կկարողանա օգնել անհատին լուծելու տնտեսական առաջընթացին հարմարվելու խնդիրը՝ տրամադրելով վերապատրաստման համար անհրաժեշտ տեղեկություններ, խթաններ եւ հնարավորություններ, քան փորձելով դանդաղեցնել տնտեսական առաջընթացը։

 

***

Տնտեսագիտական թյուրըմբռնումները, հար եւ նման այս վեցին, հարուցում են լայնածավալ, գրեթե անգիտակցական նախապաշարմունք ընդդեմ մրցակցության։ Մտահոգիչ դժկամություն կա մրցակցությանն ապավինելու հարցում, թեեւ դա է, որ անանձնական զորությամբ խթանում է սեփական շահին հետամուտ անհատ մրցակիցներին, որոնցից յուրաքանչյուրը, զինված իր շուկայի ընդլայնման ցանկությամբ, անգիտակցաբար սպասարկում է հանրությանը։

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր