Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյլաների համաձայն՝ 2019 թվականի նոյեմբեր ամսվա համեմատ 2018 թվականի անշարժ գույքի նկատմամբ գործարքներն աճել են 13.9%-ով
2019 թվականի նոյեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 17’433 իրավունքի պետական գրանցման գործարք։
Երևան քաղաքում 2019 թվականի նոյեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ աճել են 2.0 %-ով, իսկ 2018 թվականի նոյեմբեր ամսվա համեմատ՝ 13.7 %-ով :
Մարզերի քաղաքներում 2019 թվականի նոյեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ աճել են 1.0 %-ով, իսկ 2018 թվականի նոյեմբերի համեմատ՝ 4.7%-ով: