Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում որոշվեց Մաքսատուրքից ազատման արտոնություն տալ «Էյ բի սի տեքստիլ» ՍՊԸ-ին և ևս երեք ընկերության:
Կազմակերպությունն արտադրությամբ է զբաղվում 2017 թվականից տեքստիլ ոլորտում, նախկինում ունեցել է արտոնություն և այս հայտով դիմել է ևս 10.5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ապրանքների ներմուծումը մաքսատուրքից ազատելու խնդրանքով: Մաքսատուրքի գումարը կազմելու է 547.9 մլն դրամ, իսկ ՀՀ պետբյուջեի եկամուտների նվազումը՝ 6.7 մլն դրամ: Կազմակերպությունն ունի 60 աշխատատեղ, ընդլայնման այս ծրագրի արդյունքում նախատեսում է ստեղծել ևս 110-ը: Ընկերությունում միջին աշխատավարձի չափը 192 հազար դրամ է:
Երեք կազմակերպությունների ևս շնորհվեց մաքսային արտոնություն, որի հանրագումարային արժեքը 18.4 մլրդ դրամ է: Ստեղծվելու է 120 նոր աշխատատեղ՝ 160 հազար դրամ միջին աշխատավարձով։
Ընդհանուր 29 մլրդ դրամ արժեքով ապրանքներ ազատվեցին մաքսատուրքից։ Մաքսատուրքը կազմում է 2.3 մլրդ դրամ, իսկ պետական բյուջեի եկամուտների նվազումը մոտ՝ 28 մլն դրամ: Ընդամենը չորս կազմակերպություններում նախատեսվում է ստեղծել 230 նոր աշխատատեղ: