2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում տրամադրվում է սուբսիդավորվող վարկ.
- շահառուներին՝ 2% տարեկան տոկոսադրույքով
- սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին վարկը կհատկացվի 0% տոկոսադրույքով:
***
2020 թվականի հունվարից միջինը 30%-ով կբարձրանա երեխաների շուրջօրյա խնամքի հինգ հաստատությունների, հատուկ և ընդհանուր տիպի տուն-ինտերնատների ավելի քան 900 աշխատակիցների աշխատավարձը։
***
2019 թվականին նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների թվի 14,4 % աճ է գրանցվել:
***
2020 թվականի բյուջեով զինծառայողների դրամական բավարարումներն ավելացնելու համար 18 միլիարդ դրամով ավելի գումար կհատկացվի։