2020 թվականի բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը կավելանան 11%-ով՝ կազմելով 492 մլրդ դրամ:
2020 թվականին նախատեսվում է՝
- կենսաթոշակների միջին չափի բարձրացում 10%-ով
- 2020 թվականի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացում՝ սահմանելով 300.0 հազ դրամ (գործող՝ առաջին և երկրորդ երեխաների համար սահմանված է համապատասխանաբար 50.0 հազ և 150.0 հազ դրամ)
- մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի ավելացում՝ ամսական 25.5 հազ դրամ, գործող 18.0 հազարի փոխարեն
- աղետի գոտու բնակարանային հարցի լուծում։