Դեկտեմբերի 6-ին Վիենայում կայացել է գերմանական KfW բանկի մասնակցությամբ գործող գերմանահայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի նիստը:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ու KfW բանկի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկան ստորագրել են երեք նոր վարկային համաձայնագիր՝ 60 մլն եվրո ընդհանուր գումարով: Համաձայնագրերից մեկը, 20 մլն եվրո գումարով, վերաբերում է «Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորում» ծրագրի հերթական փուլին: Հաջորդ համաձայնագիրը «Հայաստանի բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացման» ծրագրի հերթական փուլի մեկնարկն է՝ 20 մլն եվրո գումարով: Երրորդ համաձայնագիրը «Վերականգնվող էներգետիկայի խրախուսում» ծրագրի հերթական փուլի իրականացման և այս ոլորտում ներդրումների խրախուսման նպատակով է և դարձյալ կազմում է 20 մլն եվրո: