«Համակարգ» տնտեսական վերլուծական-տեղեկատվական կենտրոնի փորձագիտական հարթակում տեղի է ունեցել քննարկում՝ «Առողջության պարտադիր հարկ» թեմայով:
Փորձագետները քննարկել են Առողջապահության նախարարության կողմից վերջերս ներկայացված առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։ Ներկայացվել են հայեցակարգի հիմնական դրույթները, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացված տեսակետներն ու դիտարկումները, այդ պահի դրությամբ քվեարկության արդյունքները, որում գերակշռում են դեմ քվեները։
Փորձագետները հանգամանալից քննարկվել են նախագծում ներկայացված ցուցանիշները, բանավիճել նախագծի բացերի և բացասական հետևանքների շուրջ։
Քննարկմանը մասնակցել են ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանը, առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը և «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանը: