Համակարգ տնտեսական վերլուծական-տեղեկատվական կենտրոնի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնի դասախոս Լ․ Գալստյանի նախաձեռնությամբ համալսարանի Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներն այցելել են Հայկական Ծրագրեր ընկերություն։
Հայկական Ծրագրեր ընկերության ուսումնական կենտրոնում ընկերության աշխատակիցները b2b մարքեթինգ առարկայի արտալսարանային դասի շրջանակներում ներկայացրել են ընկերության պատմությունը, գործունեությունը, ծանոթացրել ընկերության ստեղծած համակարգերին։ Մասնավորապես՝ ընկերության աշխատակիցները մանրամասն ներկայացրել են b2b․armsoft հարթակը և ՀԾ-Վաճառքների Կառավարում ծրագիրը, գործնականում ցույց տվել համակարգերի աշխատանքը։