Կառավարությունը մաքսային արտոնություն տվեց «Սովթ Պապիրուս» ՍՊԸ-ին: Ընկերությունը ներկրվող ապրանքներն օգտագործելու է անձեռոցիկների, թղթե սրբիչների, բժշկական սավանների արտադրության համար: Արտադրությունն իրականացվելու է Երևանում: Բացի դրանից արտոնություն տրվեց ևս երեք ընկերություններին:
«Արմենիա Վայն» ընկերությունն ազատվել է 265 մլն դրամի ապրանքների ներկրման մաքսատուրքից: «Հակոբյան Ռուստամ» անհատ ձեռներեցն ազատվել է 77 մլն դրամ ապրանքների ներմուծման մաքսատուրքից, իսկ «Արսենալ ԼՏԴ» ընկերությունն ազատվել է 43,4 մլն դրամի ապրանքների ներմուծման մաքսատուրքից: