Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Legatum Prosperity Index-ի բարգավաճման ինդեքսում Հայաստանը առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից, բացառությամբ բալթյան երկրների և Վրաստանի:
Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 7 կետով: Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 53-րդ տեղում է, Ռուսաստանը 74, Թուրքիան 91, Ադրբեջանը 92, Իրանը 119։
Վարկանիշի հեղինակները երկրները համեմատում են 12 չափանիշներով ՝ տնտեսական զարգացման մակարդակը, բիզնես միջավայրը, տնտեսական որակը, պետական կառավարման արդյունավետությունը, շուկայական ակտիվները և ենթակառուցվածքը, կրթության մակարդակը, ապրելու պայմանները, ներդրումային միջավայրը, առողջապահությունը, անվտանգությունը և անձնական ազատությունը, ինչպես նաև սոցիալական կապիտալի և շրջակա միջավայրի զարգացման չափանիշները: