2019-11-19

Adidas․ «Անհնարինը ոչինչ է»

Adidas-ը սպորտային հագուստի ամենամեծ մատակարարն է Եվրոպայում, և երկրորդն աշխարհում՝ զիջելով Nike-ին: Adidas-ը հաջողության և հաղթանակի խորհրդանիշ է: Ընկերությունը գովազդող հանրահայտ մարզիկների ցանկում են Լիոնել Մեսսին, Զինեդին Զիդանը, Դևիդ Բեքհեմը, Մարիա Շարապովան և այլք:

 

Ընկերության պատմությունը սկսվել է 1920 թվականին բավարական Հերցոգենաուրախ քաղաքում՝ կիսամութ լվացքատանը, որտեղ Դասլերների ընտանիքը զբաղվում էր համեստ բիզնեսով` կոշիկի արտադրությամբ. օր ու գիշեր մայրը և դուստրերը կտրում էին, իսկ հայրը և որդիները՝ Ռուդոլֆն ու Ադոլֆը, կարում: Անանուն ընկերության առաջին արտադրանքը հողաթափ էր` պատրաստված զինվորական ոչ պիտանի համազգեստից և մաշված անվադողերից: Գործարանը փոքր էր, ինչի պատճառով ստացվում էր քիչ եկամուտ: Սակայն Դասլերների ընտանիքը ձգտում էր հաջողության։ Հաստատակամության ու համառության շնորհիվ նրանց հաջողվեց ընդլայնել արտադրությունը չորս տարվա ընթացքում: Ընկերությունն անվանվեց «Դասլեր եղբայրների կոշիկի գործարան», ուներ 12 հոգուց բաղկացած աշխատակազմ և արտադրում էր օրական 50 զույգ կոշիկ:

 

Դասլեր եղբայրների կոշիկի գործարանը

 

Ձեռնարկությունը նպատակ դրեց զբաղվել այնպիսի մարզակոշիկների արտադրությամբ, որոնք կնպաստեին մարզիկների ցուցաբերած արդյունքների բարելավմանը: Ըստ Դասլերի՝ յուրաքանչյուր մարզիկ պետք է ունենար հատուկ պատրաստված հանդերձանք՝ նոր բարձունքներին հասնելու համար, և հանդերձանքը պետք է լիներ հարմարավետ ու գործնական:

 

Գերմանական հայտնի կոկիկությանը և կարգուկանոնին համապատասխան՝ Դասլեր եղբայրների պարտականությունները խիստ սահմանազատված էին, ինչը որոշում էր ընտանեկան խորհուրդը՝ հաշվի առնելով եղբայրների հակումներն ու բնավորությունը: Ավագ եղբայրը՝ Ռուդոլֆը կամ պարզապես՝ Ռուդին, բռնկուն և ակտիվ բնավորություն ուներ, բռնցքամարտի երկրպագու էր։ Նա պատասխանատու էր ապրանքների վաճառքի համար: Կրտսեր եղբայրը՝ Ադոլֆը կամ Ադին, զուսպ և խոհեմ անձնավորություն էր, ով հանգստի ժամանակ նախընտրում էր ձկնորսությունը: Նա ֆուտբոլի երկրպագու էր: Ադոլֆը  պատասխանատու էր նոր մոդելների զարգացման համար: Նրա շնորհիվ 1925 թվականին ֆուտբոլում հեղափոխություն տեղի ունեցավ: Նա հորինեց և իր ձեռքերով կարեց սեպերով առաջին ֆուտբոլային մարզակոշիկը, որը դարձավ հետաքրքիր նորարարություն և կարճ ժամանակահատվածում լայն տարածում գտավ Եվրոպայում: Երեք տարի անց Նիդերլանդներում անցկացվող օլիմպիական խաղերի ժամանակ մեդալների հավակնորդները հանդես եկան «Դասլեր» մարզակոշիկներով:

 

Սեպերով առաջին ֆուտբոլային մարզակոշիկը

 

Ընկերության գործունեությունն այնքան հաջող էր ընթանում, որ շուտով մարզակոշիկները դարձան ընկերության հիմնական արտադրանքը: Դասլերները իրենց արտադրանքը նույնիսկ գովազդելու կարիք չունեին. ապրանքները ցուցադրվում էին հենց մարզիկների կողմից: Իրենց արտադրանքի լավագույն գովազդն էր 1936 թվականին թեթև ատլետ Ջեսսի Օուենսի հաղթանակը, ով չորս ոսկե մեդալ նվաճելու և 5 համաշխարհային ռեկորդ սահմանելու պահին կրում էր «Դասլեր» մարզակոշիկներ: «Դասլեր»-ն ակնթարթորեն ճանաչվեց որպես մարզակոշիկի համաշխարհային չափանիշ: Ժամանակին ընտանեկան փոքր բիզնես հանդիսացող ընկերությունը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Օրական արտադրությունը կազմեց 1000 զույգ մարզակոշիկ: 1938 թվականին եղբայրները հիմնեցին երկրորդ գործարանը:

 

Ընկերության հետագա զարգացումն ընդհատվեց՝ պայմանավորված Երկրորդ համաշխարհային պատերազմով: «Դասլերը» փաստացի կործանման եզրին էր: 1945 թվականից հետո ընկերությունը ստիպված եղավ զրոյական վիճակից սկսել: Չնայած գործունեության հարթ ընթացքին՝ եղբայրների միջև հարաբերությունները վատթարացել էին: 1948 թվականին պառակտումն օրինապես ձևակերպվեց, և ընկերությունը բաժանվեց եղբայրների միջև: Ռուդին իր ընկերությունն անվանեց «Puma», իսկ Ադին, օգտագործելով անվան (Adi) և ազգանվան (Das) կրճատ տարբերակները, իր ընկերությունն անվանեց «Adidas»: Նա գործունեությունն սկսեց 47 աշխատողներով, իսկ 1952 թվականին ընկերության ապրանքանիշ դարձրեց երեք հորիզոնական գծերը, որը ձեռք բերեց մարզակոշիկներ արտադրող ֆիննական Karhu Sports-ից՝ երկու շիշ վիսկիի և 1600 եվրոյին համարժեք գումարի դիմաց: Երեք գծերը սպորտային կոշիկին արտահայտիչ տեսք տալուց բացի կատարում էին գործնական գործառույթ. պահպանում էին ոտնաթաթի կամարը: «Adidas» սպորտային կոշիկները կրող Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը 1954 թվականին նվաճեց աշխարհի գավաթը:

 

Ադոլֆ (Ադի) Դասլերը

 

1960-ական թվականների սկզբին ընկերությունը ձեռնարկեց հագուստի և գնդակի արտադրություն: 1972 թվականին Մյունխենում Օլիմպիական խաղերի պաշտոնական հովանավոր լինելու առթիվ ստեղծվեց «Adidas»-ի հանրահայտ խորհրդանիշը՝ երեքնուկը, որը կրկին Ադոլֆի սեփական մտահաղացումն էր և խորհրդանշում էր երեք մայրցամաքներում օլիմպիական ոգին: Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը այս անգամ էլ գոհացրեց իր հովանավորին՝ Եվրոպայի առաջնությունում նվաճելով չեմպիոնական տիտղոսը:

 

Ադոլֆին նույնիսկ հաջողվեց այն, ինչը շատ եվրոպական գործարարներ կարող էին միայն երազել: Նրա առջև բացվեց ԽՍՀՄ-ի «երկաթյա վարագույրը». 1970-ական թվականներին «Adidas»-ը դարձավ խորհրդային ֆուտբոլիստների, ըմբիշների, բասկետբոլիստների, թեթև ատլետների և բռնցքամարտիկների համազգեստի մատակարար:

 

1978 թվականին Ադոլֆը մահացավ: Ընկերության ղեկավար դարձավ նրա այրին, այնուհետև՝ որդին՝ Հորսթ Դասլերը: 1987 թվականին նրա մահից հետո Adidas-ը հայտնվեց ծանր իրավիճակում, իսկ 1989 թվականին վերածվեց բաժնետիրական ընկերության, որով բարելավվեց ընկերության վիճակը: 1990-ական թվականների վերջին ընկերությունը ձեռք բերեց «Salomon» խումբը, և ողջ պատմության ընթացքում այն երրորդ անգամ վերանվանվեց՝ «Adidas – Salomon AG»: 2000-ական թվականների կեսին ընկերության բաժինը սպորտի համաշխարհային շուկայում կազմում էր 15%: 2006 թվականին Adidas-ն ու Salomon-ը բաժանվեցին:

 

Անհաշտ մրցակիցներ Puma-ի և Adidas-ի գլխավոր գրասենյակները գտնվում են Հերցոգենաուրախում: Եղբայրների միջև վիճաբանության պատճառն այդպես էլ չբացահայտվեց. եղբայրները կատարվածը գաղտնի պահեցին։

 

Ներկայումս Adidas-ը հոլդինգային ընկերություն է, որը միավորում է Reebok սպորտային հագուստի ընկերությունը, TaylorMade գոլֆի ընկերությունը, Bayern Munich գերմանական ֆուտբոլային ակումբ 8.33%-ը և ավստրիական ֆիթնես հավելված Runtastic ընկերությունը: Adidas-ն աշխատում է աշխարհում շուրջ 800 անկախ գործարանների հետ, որոնք ընկերության ապրանքը մատակարարում են մոտ 55 երկրներ: 2018 թվականին Adidas-ի հասույթը կազմել է 21.9 միլիարդ եվրո, իսկ զուտ շահույթը` 1.7 միլիարդ եվրո: 2008 թվականին այս ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար 10.8 միլիարդ եվրո և 0.6 միլիարդ եվրո: Ըստ ամերիկյան հանրահայտ Forbes բիզնես ամսագրի՝ Adidas-ը 2019թ․ աշխարհի 100 ամենաարժեքավոր բրենդների ցանկում զբաղեցնում է 61-րդ հորիզոնականը՝ կազմելով 11,2 մլրդ դոլար։

 

Ընկերությունը 2018 թվականին ունեցել է 57 016 աշխատակից: Adidas-ն իր աշխատակիցներին համարում է ընկերության հաջողության գրավականը: Ընկերությունում աշխատում են տաղանդներ՝ եռանդով լի դեպի սպորտը և ընկերության բրենդները: Աշխատակիցներն են կյանքի կոչում ընկերության ռազմավարությունը և կատարում անհրաժեշտ փոփոխությունները՝ երկարաժամկետ նպատակներին հասնելու համար:

 

Adidas-ի գործարաններից

 

Adidas-ն ունի հաղթանակի իր մշակույթը։ Որպես մարզիկներ՝ ընկերության աշխատակիցներն իրենց խաղի մեջ մտավոր ուժի կարիք ունեն։ Այդ մարզիկների մտածելակերպն Adidas-ը զարգացնում է վարքագծի այնպիսի կանոնների միջոցով, որոնք ընկած են կազմակերպության յուրահատուկ կորպորատիվ մշակույթի՝ 3 C-երի հիմքում․

  • վստահություն (Confidence),
  • համագործակցություն (Collaboration),
  • ստեղծագործական միտք (Creativity)։

 

Մարզիկների համար վստահություն նշանակում է ընդունել արագ որոշումներ, ձգտել առավելագույնին, իսկ Adidas-ի դեպքում նշանակում է՝ պետք է ընդունել այն փաստը, որ ոչ բոլոր պատասխաններն են ակնհայտ, սակայն ընկերությունը ռիսկի գնալու և նորը փորձելու կամք ունի: Իսկ եթե ընկերությունը ձախողի, դա ուսուցման մի մասն է և կօգնի կատարելագործվել:

 

Յուրաքանչյուր մարզիկ հույսը դնում է մարզչի, թիմակիցների, սննդաբանի վրա: Adidas-ում նույնպես միասնական թիմն ավելի ուժեղ է: Թիմում հաղթանակը պահանջում է բաց և անկեղծ երկխոսություն, ներգրավվածություն և վստահություն թիմակցի կարողությունների և տաղանդի նկատմամբ:

 

Աշխարհում լավագույն սպորտային կազմակերպություն լինելը պահանջում է ճկուն ստեղծագործական միտք: Անհրաժեշտ է փնտրել նոր գաղափարներ, ուսումնասիրել, ձեռք բերել առավելություն և տարբերվել։ Միայն դրանից հետո կարելի է հասնել հաջողության:

 

Մարիամ Խաչատրյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր