ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ:
Հրապարակման համաձայն՝ հանրապետության բնակչության թիվը կազմում է 2.957.5 հազար մարդ, որից 1.893.2 մարդ քաղաքաբնակներ են, 1.064.3 հազարը՝ գյուղական: Սկսած 2018թ. հոկտեմբերի 1-ից, հանրապետության մշտական բնակչության թիվը նվազել է 11.7 հազարով: Ընդ որում՝ 2.2 հազարով նվազել է քաղաքային բնակչությունը, 9.5 հազարով՝ գյուղականը: Երևանի բնակչությունն այդ ընթացքում աճել է 4.2 հազարով: