«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն օրեր առաջ դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը: Հայցը մակագրվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Ընկերությունն օրերս տեղեկացրել էր, որ նախարարությունն իրենց ներկայացրած ջրօգտագործման թույլտվության նախագիծը մերժել է, ինչն ապօրինի է: «Լիդիան Արմենիա»-ն դիմել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել նախարարությանը տրամադրել «Լիդիանին» ջրօգտագործման թույլտվության տպագիր օրինակ:
Ամռանը ընկերությունը դիմել էր նախարարությանը՝ Դարբ գետից 43.5 լիտր/վայրկյան ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: Նախարարությունը հետաձգել էր թույլտվությունը եւ տրամադրել մի շարք դիտողություններ:
Սեպտեմբերի 26-ին ընկերությունը գրավոր պատասխանել էր նախարարությանը՝ վերանայելով թույլտվության դիմումը եւ դիմելով 40 լ/վ ջրօգտագործման թույլտվության համար: Ըստ ընկերության՝ հոկտեմբերի 31-ին շրջակա միջավայրի նախարարի կողմից հոկտեմբերի 25-ին ստորագրված ջրօգտագործման թույլտվության դիմումը մերժվել է:
Սկզբնաղբյուրն՝ այստեղ։