ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է ժամանել 1 մլն 459 հազար 152 զբոսաշրջիկ։ 2018 թ-ի նույն ժամանակահատվածում Հայաստան է այցելել 1 մլն 275 հազար 209 զբոսաշրջիկ:
Վիճակագրության համաձայն՝ այս տարվա 9 ամիսներին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 1 մլն 312 հազար 282 մարդ՝ 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14.3%-ով: