Ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում ընդգրկված 1000 ընտանիք կդառնա նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգ շահառու: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման հնարավորությունը կկիրառվի ևս 1000 ընտանիքի համար, ովքեր կընտրվեն անասնապահությամբ զբաղվող նպաստառու 29 100 ընտանիքներից: Այս աշխատանքներն իրականացվելու են սոցիալական աջակցության տարածքային մարմինների և զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետների համատեղ աշխատանքի միջոցով՝ սոցիալական դեպքի վարման շրջանակում:
Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակներում անասնապահությամբ զբաղվելու համար տրամադրվող աջակցությունը (բնաիրային՝ անասնագլխաքանակի տեսքով) կտրամադրվի ընտանիքներին՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքը 12 ամիս պահպանելու հետ զուգահեռաբար: