Ադամ Սմիթը և կառավարության միջամտությունը տնտեսությանը

1776թ․ լույս տեսավ տնտեսագիտության հիմնարար ստեղծագործություններից մեկը՝ շոտլանդացի տնտեսագետ, փիլիսոփա Ադամ Սմիթի հայտնի «Ազգերի հարստություն» գիրքը։ Այն համարվում է քաղաքատնտեսությանը նվիրված առաջին աշխատությունը, որում մեծ տեղ էր հատկացված տնտեսության մեջ կառավարության ունեցած դերակատարության ուսումնասիրությանը։ Հայտնի տնտեսագետը ձևակերպել է երեք հիմնական գործառույթ, որ պետք է իրականացվի կառավարության կողմից։

 

Առաջին գործառույթը սոցիալական ապահովության ներքին կարգավորումների ստեղծումն է, ինչպես նաև հասարակության պաշտպանության ապահովումն այլ հասարակությունների կողմից ներխուժումներից կամ հարձակումներից։ Երկրորդ գործառույթն օրենքի համատեքստում արդարության ճշգրիտ իրականացման հաստատումն է։ Երրորդ գործառույթը հանրային բարիքներ ապահովելն ու այնպիսի հասարակական ինստիտուտներին աջակցելն է, որոնք երբեք չեն կարող լինել ինչ-որ կոնկրետ առանձին անձանց կամ որոշակի խմբերի հետաքրքրություններում։ Այդպիսի օրինակ են տրանսպորտը, առողջապահությունը, կրթությունը։

 

Այնուամենայնիվ, կարծես թե կառավարության միջամտությունը ներկայումս դուրս է եկել այս գործառույթների շրջանակից։ Այսօր ժամանակակից հասարակությունը դիտարկում է կառավարության այլ գործառույթներ հասարակության պաշտպանության բնագավառում, օրինակ՝ հարստության և եկամուտների վերաբաշխումը, զբաղվածությունը և տնտեսական աճը, կայուն զարգացումը և տնտեսության կայունությունը։

 

Մինչդեռ Սմիթը գտնում էր, որ տնտեսությանը պետք է թույլ տալ գործել ինքնուրույն, կառավարության կողմից առանց որևէ միջամտության՝ օգտագործելով ազատ շուկայի ուժերը: Տնտեսությունը կարող է հարստություն ստեղծել և բարձրացնել արդյունավետությունը շուկայական ուժերի կամ, ինչպես ընդունված է տնտեսագիտության մեջ, «անտեսանելի ձեռքի» միջոցով։ «Անտեսանելի ձեռքը» բնական երևույթ է, որը շուկային մղում է մրցակցության սուղ միջոցների համար։ Նա համարում էր, որ մարդկային ցանկությունները անսահմանափակ են, բայց մարդկային կարիքները՝ սահմանափակ, և մարդիկ կարող են մրցել միմյանց հետ, իսկ մրցունակության առկայությունն անհրաժեշտ պայման է ազատ շուկայի համար: Կառավարության միջամտության դեպքում մարդիկ կդադարեն մրցակցել, որն իր հերթին կբերի գների բարձրացման և որակի անկման: Նա պնդում էր, որ կառավարության ցանկացած միջամտություն թուլացնում է տնտեսությունը։

 

Դրանից ելնելով՝ կառավարության համար Սմիթն առանձնացրեց կարևոր ոլորտներ, որոնցում, միայն, այն կարող էր արդյունավետորեն գործել, և կարծում էր, որ պետք էր խուսափել բոլոր ավելորդ, անհարկի միջամտություններից: Օրինակ՝ յուրաքանչյուր երկիր պետք է պաշտպանի բոլոր քաղաքացիներին և հասարակությանն օտարերկրյա ներխուժումներից, իսկ անկախ դատական համակարգն ու արդարադատության իրականացումը պետք են հանցագործությունները կանխելու և մասնավոր իրավունքն ու սեփականությունը պաշտպանելու համար:

 

Կառավարության միջամտությունը հանրային բարիքների՝ ճանապարհների և կամուրջների կամ ենթակառուցվածքների, տարբեր տարիքի մարդկանց համար կրթության, առողջապահության և բժշկական օգնության ապահովման գործում կարող է օգտակար լինել ապրուստ վաստակելու համար, ինչպես նաև կարող է արդյունավետ լինել: Բայց դա չի նշանակում, որ կառավարությունը պետք է գործի որպես ֆիրմա, որպեսզի առավելագույնի հասցնի իր շահույթը: Սմիթը ցանկանում էր, որ հասարակության բոլոր խավերը, նույնիսկ ամենաաղքատ, օգտվեն ազատ շուկայական համակարգից: Կառավարությունն ու պետությունը կարող են կարևոր դեր ունենալ պետական ​​դպրոցների կառավարման գործում, քանի որ շատ երիտասարդ ուսանողներ գումար չունեն մասնավոր համալսարաններում սովորելու համար, բայց շատ կարևոր է իմանալ ուսանողի ունակություններն ու տաղանդները և դրանցում ներդրումներ կատարել և՛ որպես մարդու և՛ որպես աշխատուժի:

 

Մինչ Ադամ Սմիթն ընկած ժամանակաշրջանում տարածված էր այն տեսակետը, որ առևտրային հաշվեկշիռը պետք է լիներ դրական՝ ի օգուտ արտահանման, որպեսզի երկիրը կարողանար ոսկու պաշարներ կուտակել: Այդ պատճառով մշակվել էին ներմուծումից պաշտպանության առևտրային քաղաքականություններ, որոնք ապահովվել էին մաքսատուրքերով ու ներմուծման արգելքներով, իսկ ապրանքների գները կարող էին ավելի բարձր լինել, քան դրանց ներմուծման դեպքում։ Եվ, հարկե, այսպիսի քաղաքականությունը վնասում էր ազգերի փոխհարաբերություններին և նրանց միջև առաջացնում էին բազմաթիվ կոնֆլիկտներ ու պատերազմներ:

 

Ադամ Սմիթը քննադատեց նման քաղաքականությունը, քանի որ այն հսկայական պետական պարտք էր առաջացնում, որն էլ իր հերթին շատ խնդիրներ էր ստեղծում տնտեսության մեջ։ Պատերազմները դիտում էր որպես փող վատնելու և հսկայական պետական պարտք կուտակելու պատճառ, որն էլ փողը դուրս էր մղում ներդրումների ոլորտից՝ կրճատելով տնտեսական աճը: Իսկ դեպի գաղութներ և այլ երկրներ արտահանումն ավելացնելու, ինչպես նաև դրանցից ներմուծումը սահմանափակելու քաղաքականությունը շարունակելը վերջ կդներ երկրների միջև ազատ առևտրին:

 

Ադամ Սմիթը մերժում էր տնտեսության մեջ կառավարության այդպիսի միջամտությունները, քանի որ ցանկանում էր օգտագործել ազգերի միջև փոխադարձ առևտրի առավելությունները: Նրա կարծիքով յուրաքանչյուր երկիր ապրանք արտադրելու իր բացարձակ առավելությունն ուներ, ինչպես նաև այդ երկրներն ունեին իրենց հատուկ տեխնոլոգիաներն ու նորամուծությունները, որոնք դրանք կարող էին ձեռք բերել խաղաղ առևտրային հարաբերությունների դեպքում: Մաքսատուրքեր կամ սահմանափակումներ պարտադրելով այլ ազգերի հետ առևտրում՝ ազգերը կկորցնեին այդ հնարավորությունները, ինչի պատճառով էլ Սմիթը համաձայն չէր առևտրի ոլորտում կառավարության կողմից իրականացվող նմանատիպ միջամտություններին: Նա պնդում էր, որ տնտեսության մեջ այդպիսի միջամտությունները և առևտրի վրա մաքսատուրքերի քաղաքականություն պարտադրելն ազգերի համար բարձր գին էր, որը չէր փոխհատուցվում:

 

Տնտեսության մեջ կառավարության բարձր միջամտությունը բնական ազատության խախտում է, բայց այն ներդրվել է տնտեսության զարգացման քաղաքականություն մշակելու համար, ինչպիսին է առևտրի զարգացումը։ Սակայն ոչ ըստ անհրաժեշտության կիրառելու պատճառով կառավարության միջամտությունը դարձել է մեծ խոչընդոտ ազատ առևտրի զարգացման համար:

 

Ադամ Սմիթը գտնում էր, որ կառավարությունը պետք է հանգիստ թողնի տնտեսությանը և չմիջամտի ազատ շուկայի ու ազատ առևտրի բնական ազատությանը: Նա կողմ չէր արտադրության և առևտրի ոլորտում որոշ արտադրողներին ու առևտրականներին հատուկ արտոնություններ տրամադրելու կառավարության գործունեությանը, և կարծում էր, որ դա կստեղծի մի քանի հսկայական մենաշնորհներ, որոնք թշնամի կլինեն ազատ շուկային և կոչնչացնեն շուկայական ուժերը, ինչպես նաև կբերեն շուկայի ձախողման։ Հասկանալի է, որ մենաշնորհի դեպքում գինը և աշխատավարձն ավելի բարձր են, քան ազատ շուկայում դրանց բնական դրույքաչափերը, և այս տարբերության գոյության պատճառով տնտեսությունը չի աշխատում պատշաճ ձևով, և հետագա խնդիրները, ինչպիսիք են կաշառակերությունն ու կոռուպցիան և վաշխառությունը, գալիս են ոչնչացնելու տնտեսությունը:

 

Նրա պնդմամբ այդպիսի գործոնները, խնդիրները ոչնչացնում են հավասարակշռությունն ազատ շուկայում: Հավասարակշռությունը մի վիճակ է, երբ առաջարկն ու պահանջարկը հավասար են, և դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շուկայական գինը սահմանվել է մրցակցությամբ ու առանց մենաշնորհների առկայության: Երբ կառավարությունը չափազանց շատ է միջամտում ազատ շուկային, առաջանում են սպասումներ, որ տնտեսության մեջ մենաշնորհներ կլինեն, որոնք կգործեն ստվերային տնտեսությունում: Թեև նա դեմ էր տնտեսության մեջ կառավարության չափազանց մեծ միջամտություններին, բայց միևնույն ժամանակ կառավարության համար առանձնացրեց երեք հատուկ գործառույթ, որոնք կարող են արդյունավետ լինել՝ ազգային պաշտպանություն, արդարադատության իրականացում և հանրային բարիքների ապահովում։ Իսկ կառավարության կանխամտածված միջամտությունը, չնայած այն հատուկ նպատակաուղղված է պաշտպանելու կամ աջակցելու հասարակությանը, գործնականում սովորաբար ավելի քիչ արդյունավետ է այդ նպատակին հասնելու համար, քան ազատ գործող շուկայական տնտեսությունը: Շատ դեպքերում այն վնասակար է մարդկանց համար՝ նրանց զրկելով ազատ շուկայի առավելություններից:

 

Սմիթի գաղափարները դարձան տնտեսագիտության դասական դպրոցի հիմքը և նա պատմության մեջ մտավ որպես տնտեսագիտության հայր: Նրա «անտեսանելի ձեռքն» այսօր էլ շարունակում է հզոր ուժ մնալ, իսկ նրա ենթադրած ազատ շուկան, չնայած դեռ լիովին չհասկացված, գուցե ավելի շատ բան է արել համաշխարհային կենսամակարդակի բարձրացման համար, քան պատմության ցանկացած այլ առանձին գաղափար:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր