Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ի և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ. շրջակա միջավայրի պահպանություն» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 40 մլն եվրո գումարի չափով վարկ :
Գործադիրի հավանությանն է արժանացել նաև ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 36,506,000 եվրո գումարի չափով վարկ: Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել ՀՀ հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաև զարգացնել ֆինանսական և կապիտալի շուկաները։