ՀՀ պետական պարտքը 2019թ.-ի սեպտեմբերի 31-ի դրությամբ հատեց 7 մլրդ ԱՄՆ դոլարը՝ կազմելով 7.05 մլրդ ԱՄՆ դոլար` նախորդ ամսվա համեմատ աճելով 78.2 մլն ԱՄՆ դոլարով: Աճը հիմնականում պայմանավորված է եղել ՀՀ կառավարության արտաքին պետական պարտքի ավելացմամբ՝ 123.5 մլն ԱՄՆ դոլարի չափով, որն էլ իր հերթին հատել է 5 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը: Հետաքրքրական է նկատել, որ թե 2019թ.-ի բյուջեի ուղերձի, թե 2020թ.-ի համաձայն՝ ՀՀ պետական պարտքը 2019թ.-ի տարեվերջին կանխատեսվել է 7.4 մլրդ ԱՄՆ դոլար:
Փաստորեն՝ Կառավարությունը ի սկզբանե պլանավորել էր 2019թ.-ի տարեվերջին 2018թ.-ի դեկտեմբերի համեմատ շուրջ 507 մլն ԱՄՆ դոլարով ավելացնելու պետական պարտքը՝ հիմնական բեռը տեղափոխելով 2019թ.-ի չորրորդ եռամսյակ: Աճը հիմնականում պայմանավորված է եղել ՀՀ կառավարության արտաքին պետական պարտքի ավելացմամբ՝ 123.5 մլն ԱՄՆ դոլարի չափով, որն էլ իր հերթին հատել է 5 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը:
Հետաքրքրական է, որ թե՛ 2019թ.-ի բյուջեի ուղերձի, թե՛ 2020թ.-ի համաձայն՝ ՀՀ պետական պարտքը 2019թ.-ի տարեվերջին կանխատեսվել է 7.4 մլրդ ԱՄՆ դոլար: Փաստորեն՝ Կառավարությունն ի սկզբանե պլանավորել էր 2019թ.-ի տարեվերջին 2018թ.-ի դեկտեմբերի համեմատ շուրջ 507 մլն ԱՄՆ դոլարով ավելացնելու պետական պարտքը՝ հիմնական բեռը տեղափոխելով 2019թ.-ի չորրորդ եռամսյակ, որից 319 միլիոնը ՀՀ կառավարությունը վարկ է ստանալու արտաքին աղբյուրներից, իսկ 249 միլիոնը ընկնելու է ՀՀ կառավարության ներքին պարտքի վրա, մինչդեռ ՀՀ ԿԲ-ն 60 միլիոնի մարումներ է իրականացնելու:
Սկբնաղբյուրն՝ այստեղ։